#33/2021
17 հոկտեմբերի, 2021 թ.
ԽմբագրականԱնպատասխանատու խորհրդարան. բայց մինչեւ ե՞րբ1969 թվականին նկարահանված «Մենք ենք, մեր սարերը» կինոնկարը սկսվում է աշխարհում տեղի ունեցող անցուդարձը պատկերող դրվագներով՝ պատերազմներ, ռոքի փառատոներ, սեքսուալ հեղափոխություն, հանրահավաքներ ցրող ոստիկաններ՝ շարժընթաց ու փոփոխություններ, եւ միանգամից դուդուկի հանդարտ, թախծալի երաժշտության հնչյունների տակ պատկերանում են «երկաթյա վարագույրով» մոլորակից մեկուսացած խորհրդային Հայաստանի սարերում հովիվների կյանքը եւ աշխարհում տիրող իրավիճակի մասին նրանց միամիտ դատողությունները։ Կինոֆիլմի սկիզբը շատ խորն է, խորհրդանշական ու տպավորիչ։
ՎերլուծականՓաշինյանի երկու մանդատներըՇաբաթներ առաջ, երբ խորհրդարանում քննարկվում էր ՀՀ կառավարության ծրագիրը, եւ այդ օրերին տեղի ունեցած հայտնի ծեծկռտուքի պատճառով նիստերի դահլիճում մթնոլորտը բավական շիկացած էր, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի շրջանակում հարց ուղղեց գործադիրի ղեկավարին՝ առաջարկելով ամբիոնից ուղղակի հնչեցնել այսպիսի մի կարճ նախադասություն. «Չի կարելի Հադրութն ու Շուշին համարել անվերադառնալիորեն կորսված»: Նիկոլ Փաշինյանը, բնականաբար, խուսափեց նման միտք հայտնելուց եւ, սովորության համաձայն, այդ առաջարկը դասեց իր դեմ նյութվող «դավադրությունների» շարքին: Նա ասաց, որ…
Ազատ ամբիոնԻ վերջո, այս մարդն ո՞վ էԼեւոն Տեր-Պետրոսյանը 88-ի թեժ օրերից գլխավորեց Արցախյան շարժումը, որի նպատակը Արցախը Հայաստանի հետ միավորելն էր: Ապա դարձավ Գերագույն Խորհրդի նախագահ, հետո ընտրվեց ՀՀ նախագահ: Թե ինչ կատարվեց երկրում նրա ղեկավարման տարիներին՝ անկախության ամենաքննարկված թեման է, չարժե մանրակրկիտ անդրադառնալ՝ մթություն, ցուրտ, սով, տնտեսության փլուզում, քաղաքական հալածանքներ:
Շաբաթվա անցուդարձ9-16 հոկտեմբերիՀոկտեմբերի 12-ին Մոսկվայում կայացավ Պուտին-Փաշինյան դեմառդեմ հանդիպումը, որն արդեն չորրորդն էր այս տարվա ընթացքում: Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս անգամ Մոսկվա էր ժամանել կարճատեւ աշխատանքային այցով, որի շրջանակում միայն հանդիպումն է ՌԴ նախագահի հետ, այլ հանդիպումներ, այդ թվում՝ հայ համայնքի ներկայացուցիչների հետ, նախատեսված չեն։ Երկու երկրների ղեկավարները քննարկել են նոյեմբերի 9-ի եւ հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների իրագործման ընթացքը, ինչպես նաեւ տարածաշրջանում կայունության ամրապնդման եւ տնտեսական կապերի հաստատման ուղղությամբ հետագա քայլերը։…
Գրքի մեկնությունԳաբրիել Գարսիա Մարկես, «Սերը խոլերայի ժամանակ»Նոբելյան մրցանակակիր Գաբրիել Գարսիա Մարկեսի «Սերը խոլերայի ժամանակ» վեպն անվերապահ եւ անմնացորդ սիրո մասին պատմող ցնցող պատմություն է՝ սեր, որն ունակ է հաղթահարելու ամեն ինչ՝ ժամանակ ու տարածություն, կյանքի դժվարություններ ու նյութապաշտություն, մարդկային հոգու անկատարություն ու հուսահատություն: Ֆերմինա Դասան մերժում է Ֆլորենտինո Արիսայի պատանեկան սերն ու երազանքները եւ ամուսնանում խոլերայի դեմ ակտիվ պայքարող բժիշկ Խուվենալ Ուրբինոյի հետ, որը, ի տարբերություն զգայական եւ զգացմունքային Ֆլորենտինո Արիսայի, չափազանց զուսպ է եւ հավասարակշռված: Գործողությունները տեղի են ունենում Կենտրոնական…