Ընթացիկ համար#43/2026
Համար

#36/2018

27 հոկտեմբերի, 2018 թ.

ԽմբագրականՅուրաքանչյուր քաղաքական ուժ` ընդդեմ իր բնական շահերիՔաղաքական կառավարման արվեստի կարեւորագույն բաղադրիչներից մեկը հանրությանը զբաղեցնելու եւ ապակողմնորոշելու համար կեղծ կամ անէական օրակարգի ձեւավորումն ու շրջանառումն է։ Նման պարագաներում հարկ է լինում լրատվական դաշտը ողողել այդ օրակարգի մասին նորություններով, դիպվածներով, վերլուծություններով՝ հնարավորինս պահպանելով ինտրիգը։ Բայց որքան էլ, նույնիսկ, հանրության համար հետաքրքրական լինի տվյալ թեման` այն ի զորու է պահպանվել այնքան ժամանակ, մինչեւ մի նոր տեղեկություն կամ սկանդալային իրադարձություն կհայտնվի օրակարգում` մոռացնել տալով նախկինը։ Դա քաղաքական գործընթացի իմիտացիաներ ստեղծելու փորձված…27 հոկտեմբերի, 2018 թ.ՎերլուծականԻ՞նչ են նշանակում Ջոն Բոլթոնի աղմկահարույց հայտարարություններըԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի` Ռուսաստան եւ Հարավային Կովկասի երկրներ կատարած այցերը շատ վերլուծաբաններ սկսել են անվանել պատմական։ Կան տեսակետներ, որ այցերը կարող են աշխարհաքաղաքական փոփոխությունների սկիզբ հանդիսանալ։ Ժամանակը ցույց կտա, թե որքանով են այդ տեսակետները հիմնավոր, սակայն հայտարարությունների առումով Բոլթոնի այցերն արդեն իսկ կարելի է պատմական անվանել՝ նմանօրինակ անկեղծ եւ հանդուգն մտքերն աննախադեպ են։Ստեփան Դանիելյան27 հոկտեմբերի, 2018 թ.Ազատ ամբիոնԿիջեցվի՞ արդյոք գազի սակագինըՈրքան մոտենում են ցրտերը, այնքան մեծանում է գազի եւ էլեկտրաէնեգիայի՝ շատերի համար անմատչելի գների առնչությամբ հանրության մտահոգությունը: Մարդկանց, մասնավորապես, հետաքրքրում է այն հարցը, թե մոտալուտ ձմռանն ընդառաջ կիջեցվի՞ արդյոք գազի սակագինը, որի մասին սեպտեմբերի սկզբներին ամենաբարձր մակարդակով խոսակցություն եղավ Հայաստանի եւ Ռուսաստանի ղեկավարների հանդիպման ընթացքում:Կարապետ Կալենչյան27 հոկտեմբերի, 2018 թ.Շաբաթվա անցուդարձՀոկտեմբերի 20-27Անցած կիրակի` հոկտեմբերի 21-ին, քաղաքամայր Երեւանը նշեց հիմնադրման 2800-ամյակը: Տոնական օրվա վաղ առավոտյան հանդիսությունները մեկնարկեցին Ստեփան Շահումյանի հրապարակից՝ Երեւանյան մարաթոնով: Կիրովի անվան մանկական զբոսայգում անցկացվեց «Արեւային Երեւան» տոնական մանկական ծրագիրը, «Տոնական Երեւան» խորագրով փողային նվագախմբերի շքերթը սկսվեց Ազատության հրապարակից, անցավ Թումանյան, Մաշտոց, Ամիրյան փողոցներով եւ հասավ Հանրապետության հրապարակ: Միջոցառումների կարեւոր մասն էր կազմում նաեւ «Դասական երաժշտության հարթակ»-ը, որը գործում էր Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի շքամուտքի դիմաց:27 հոկտեմբերի, 2018 թ.Գրքի մեկնություն«Կարսի մարզը Հայաստանի Հանրապետության կազմում (1919 ապրիլ-1920 հոկտեմբեր), Կարսի նահանգապետ Ստեփան Ղորղանյանի հուշերը»Ընթերցողին առաջարկվող սույն գրքում հավաքված եւ ի մի են բերված Հայաստանի Հանրապետության Կարսի առաջին եւ միակ նահանգապետ, գեներալ-մայոր Ստեփան Ղորղանյանի՝ դեռեւս չհրապարակված ձեռագրերը: Ժամանակագրական առումով ընդգրկված են Հայաստանի առաջին հանրապետության գոյության 18 ամիսները (1919թ. ապրիլից մինչեւ 1920թ. հոկտեմբերի վերջը), որոնց ընթացքում Ստեփան Ղորղանյանը եղել է Կարսի քաղաքացիական նահանգապետը:27 հոկտեմբերի, 2018 թ.