#36/2021
6 նոյեմբերի, 2021 թ.
ԽմբագրականԻշխանության անձեռնհասությունըՄի խումբ մարդկանց կողմից բոլոր մյուսների ճակատագիրը որոշելու իրավունքը պետք է ինչ-որ ձեւով հիմնավորվի եւ արժանանա համընդհանուր ճանաչման: Եթե առաջ իշխանության իրավունքն ուներ սակրալ հիմք, այսինքն՝ եկեղեցին հայտարարում էր, որ միապետն Աստծո ընտրյալն է եւ ժառանգականության հիմքով պայմանավորված՝ ունի մյուսների վրա իշխելու իրավունք, ապա աշխարհիկացման ժամանակաշրջանում, երբ կրոնը Արեւմտյան քաղաքակրթությունում դուրս է մղվել հանրային կյանքից ու դարձել անհատի անձնական գործը, իշխանության օրինակարգությունը որոշվում է ընտրությունների միջոցով: Ասել է թե՝ մեծամասնությունն իշխելու իրավունքը փոխանցում է իր…
Վերլուծական«Կորսված հաղթանակ. դավաճանությո՞ւն, թե՞ անգրագիտություն»Ինչպես խոստացել էինք, կփորձենք վերլուծաբար ներկայացնել ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի նախաձեռնությամբ հոկտեմբերի 29-ին տեղի ունեցած երկրորդ ամենախոշոր դահլիճային միջոցառումը, որի քննարկման նյութն էր՝ «Կորսված հաղթանակ. դավաճանությո՞ւն, թե՞ անգրագիտություն»: Հիշեցնենք, որ թեմատիկ քննարկումների շարքը մեկնարկել է հոկտեմբերի 22-ին՝ «Հայաստանին եւ Արցախին սպառնացող վտանգներն ու դրանց հաղթահարման ուղիները» խորագիրը կրող համաժողովով եւ հանրորեն հայտնի անկախ քաղաքագետների, փորձագետների ու քաղաքական վերլուծաբանների մասնակցությամբ: Հիշեցնենք նաեւ, որ նոյեմբերի 9-ի հանրահավաքին ընդառաջ անցկացվող հանրային…
Ազատ ամբիոնՀողն էլ փախչի՞…Մի երկարակյաց ու համառ հայաստանյան հաղորդաշար կա՝ ահագին ժամանակ է ոստնել է անդրօվկիանոս եւ բացահայտում է ամերիկահայերի ճոխ ու երջանիկ կյանքը: Մի կազմակերպություն էլ նախորդ դարասկզբին կար՝ ԱՆՉԱ (Անհայրենիք հայերին օժանդակող ամերիկյան ազգային կոմիտե), Ցեղասպանությունից փրկված հայերին հավաքում, Ամերիկա էր տանում, կոպիտ ասած՝ տարածաշրջանը դատարկում էր հայկական տարրից: ԱՆՉԱ-ի նպատակն այնքան ակնառու էր՝ Գուրգեն Յանիկյանի եւ համախոհների ստեղծած ԱՍԱԼԱ-ն իր առաջին վրիժառական գործողությունն իրակացրեց հենց դրա դեմ:
Շաբաթվա անցուդարձ30 հոկտեմբերի - 6 նոյեմբերիՇաբաթվա ընթացքում ԱԺ մշտական հանձնաժողովների եւ դրանց համատեղ նիստերում ընթանում էին 2022թ. բյուջեի նախագծի քննարկումները: Երկուշաբթի մեկնարկած նիստում քննարկվում էին արտակարգ իրավիճակների, ոստիկանության եւ ԱԱԾ մասով եկամուտներն ու ծախսերը: Խորհրդարանական հանձնաժողովները եկող տարվա բյուջեի քննարկումները կշարունակեն մինչեւ նոյեմբերի 14-ը, իսկ ԱԺ լիագումար նիստում փաստաթուղթը կքննարկվի՝ սկսած նոյեմբերի 16-ից։
Գրքի մեկնությունԼիկա Զաքարյան, «44 օր. Օրագիր անտեսանելի պատերազմից»Արցախյան 2020թ. պատերազմի ժամանակ Ստեփանակերտի բունկերում գրված օրագրային գրառումների, լուսանկարների, սոցիալական մեդիայի գրառումների եւ հոդվածների բազմաշերտ հավաքածու է: Հեղինակի խոսքով՝ այն նման է Աննա Ֆրանկի օրագրին, որտեղ ներկայացվում է Հոլոքոստը։ Պատերազմի ընթացքում Լիկան եղել է Արցախում՝ որպես լրագրող եւ հայրենասեր արցախցի: