#37/2022
23 հոկտեմբերի, 2022 թ.
ԽմբագրականԵրբ իրեն զգալ է տալիս միավորող գաղափարի պակասը1991-ին կազմավորված իշխանությունը, որը գերազանցապես բաղկացած էր երեւանյան գիտահետազոտական ինստիտուտների աշխատակիցներից ու խորհրդային այլախոհներից, չուներ կառավարման փորձ եւ պետության հիմնէության մասին պատկերացումներ: Ճիշտ այսօրվա նման: Սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակը, քաղաքական քաոսը, ապաեւ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմը այդ ամենի մասին մտածելու ժամանակ չէին էլ թողնում: Որոշումները կայացվում էին պահի թելադրանքով, հապճեպ, սխալ եւ անսխալ քայլերի հաջորդականությամբ՝ ինչպես որ ստացվեր:
ՎերլուծականՊատերազմը նորից Ալիեւի կերպարանքով մոտենում է մեր դռանըՀանրային եւ փորձագիտական շրջանակներում հաճախացած խոսակցությունները, թե Ադրբեջանը պատրաստվում է Հայաստանի դեմ նոր պատերազմի՝ ընդ որում ավելի դաժան ու լայնածավալ, ցավոք սրտի, այնքան էլ անհիմն չեն: Ալիեւի «ատամը կտրել է»՝ ինչպես ասում են, եւ նա չի ուզում բաց թողնել աննախադեպ պատեհությունը: Արտաքնապես եւ բովանդակային առումով իրադրությունը գնալով՝ ավելի ու ավելի է նմանվում 2020-ի սեպտեմբերի 27-ից առաջ հայ-ադրբեջանական սահմանին եւ, առհասարակ, երկու երկրների փոխհարաբերությունների ընդհանուր աուրայում տիրող մթնոլորտին:
Ազատ ամբիոնՄարդիկ սիրում են լսել այն, ինչն իրենց ունկին հաճո էՔանի որ մեր իրականության մեջ ամեն ինչ շատ ավելի վատ է, քան հանրությունը պատկերացնում է, կուզենայի որոշ իրողությունների, կարծիքների եւ թյուր պատկերացումների մասին բացահայտ խոսել։
Շաբաթվա անցուդարձ15-22 հոկտեմբերիՇաբաթվա ընթացքում Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի ուսանողները, դասախոսները քայլերթեր ու բողոքի այլ գործողություններ էին իրականացնում Երեւանի փողոցներում եւ Հանրապետության հրապարակում՝ իրենց դժգոհությունը հայտնելով մի քանի բուհեր միավորելու՝ ՀՀ կառավարության որոշման դեմ։ «Բրյուսովի ուսանողը հաղթելու է», «Պահանջում ենք արդարություն», «Մենք չենք ձուլվելու»՝ վանկարկում էին ցուցարարները։ Բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Հրաչիկ Հակոբջանյանը լրագրողների հետ զրույցում նկատում է, որ իրենց բուհը բարձր նշաձող է համալսարանական շարժման մեջ։ «Բրյուսովը բենդ է, եւ բրենդ է նաեւ…
Գրքի մեկնությունԱլեսսանդրո Մանձոնի, «Նշանվածները»Ալեսսանդրո Մանձոնիի (1785-1873) «Նշանվածները» պատմավեպը իտալական ռոմանտիզմի պսակն է: Գիրքն առաջին անգամ լույս է տեսել 1825-27-ին, իսկ վերջնական տարբերակը հրատարակվել է 1840-42 թթ.: