#38/2026
17 հոկտեմբերի, 2026 թ.
ԽմբագրականՀայերը պետք է հասկանան այս միտումըԱդրբեջանի իշխանությունների և հանրության պահանջները Հայաստանի Հանրապետության տարածքի նկատմամբ վաղուց դադարել են որևէ մեկին զարմացնել։ Ադրբեջանը չի թաքցնում, որ ժխտում է հայ ժողովրդի` անկախ պետականության իրավունքը։ Նույնիսկ այն հայ գիտակները, ովքեր խաղաղ համակեցության արմատներ էին փնտրում Լեռնային Ղարաբաղի կարգավորման շրջանակներում, կարճատև «խաղաղ» դադարից հետո հասկացան, որ հայ-ադրբեջանական հարաբերություններում իրավիճակը շատ ավելի բարդ է։ Ադրբեջանի իշխանությունների և հանրության հետ շարունակվող բանավեճերում արագորեն ի հայտ եկան այլ դրդապատճառներ։ Ավելի ճիշտ՝ դրանք շատերի համար ավելի պարզ դարձան։…
ՎերլուծականՍեփականության հարցի պատշաճ լուծումը կարող է կանխել Հայաստանը ցնցումներիցՊետությունը օրենքի և արդարադատության տարածք է։ Եվ պետության հիմնական գործառույթներից մեկը սեփականության պաշտպանությունն է։ Երբ խոսքը վերաբերում է օրենքի գերակայությամբ կառավարվող ժողովրդավարական պետությանը, սա վճռորոշ նշանակություն է ստանում նման պետության գոյության համար։ Առանց իրավականորեն պաշտպանված սեփականության, պետության քաղաքական կյանքը, ներառյալ պետական իշխանության ձևավորումն ու գործունեությունը, ինչպես նաև արդարադատության իրականացումը, անհնար է։ Սա մասամբ տեղի է ունենում այն պատճառով, որ խոշոր սեփականության տերերը ձգտում են պաշտպանել իրենց սեփականությունը՝ զավթելով պետական…
Ազատ ամբիոնԽոսող մկներ պետք չենՄեր օրերում ամեն կողմից լսում ենք խոսքեր, թե հայրենիքի փրկության համար պետք է այսինչ բանը անել, պետք է կրթության որակը բարձրացնել, հայրենասեր սերունդ դաստիարակել, ազգին արթնացնել, թշնամու դեմ համակարգված պայքար մղել, ի վերջո, պետք է միավորվել։
Շաբաթվա անցուդարձ10-17 հոկտեմբերի 2026թ.Շաբաթվա կենտրոնական և ամենալայն արձագանք ստացած իրադարձությունը Երևանի «Մերիդիան» ցուցահանդեսային կենտրոնում ՄԱԿ-ի «Կենսաբազմազանության մասին» կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում «Առաջնորդները հանուն բնության» գագաթնաժողովի լիագումար նիստի բացումն էր։
Գրքի մեկնությունՄարիա Քորելլի «Վենդետա»Իտալական կեղծանվան տակ ստեղծագործող Մարիա Քորելլին, նույն ինքը՝ Մերի Մակկեյը, անկասկած 19-րդ դարի անգլիացի ամենավառ ու ինքնատիպ գրողներից է։ Գոթական գեղարվեստական գրականության պայծառ ներկայացուցիչ Քորելլին առանձնանում էր մի յուրահատուկ առեղծվածային հմայքով, իսկ նրա գրքերի վաճառքները ռեկորդներ էին սահմանում՝ գերազանցելով ժամանակակիցների՝ Արթուր Քոնան Դոյլի, Հերբերտ Ուելսի և Ռեդյարդ Քիփլինգի վաճառքները միասին վերցրած, ինչը գրաքննադատները նրան երբեք չներեցին։