#39/2018
16 նոյեմբերի, 2018 թ.
ԽմբագրականՀայաստանի կուսակցությունների անկեղծության պահըԿուսակցությունները ստեղծվում են խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար, առավել եւս, որ նախագահական ընտրություններ այլեւս չեն լինելու, եւ ինքնադրսեւորման այլ հնարավորություն նրանք չունեն։ Բազմաթիվ կուսակցություններ հրաժարվում են մասնակցել դեկտեմբերին տեղի ունենալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին։ Իսկ նրանք, ովքեր մասնակցում են` հայտարարում են, թե մասնակցում են ընդդիմություն լինելու համար (բացի ընտրություններում առաջատար համարվող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից): Սա տարօրինակ պահվածք է, հատկապես եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ առաջին անգամ Հայաստանում կա…
ՎերլուծականՀԱՊԿ-ում հայաստանյան քաղաքականության համար հնարավորությունների լայն հորիզոններ են բացվումՍովորաբար` գնահատելով հետխորհրդային ինտեգրացիոն նախագծերում (ԱՊՀ, Եվրասիական տնտեսական միություն, ՀԱՊԿ) Հայաստանի մասնակցության ասպեկտը, հայ հասարակությունը խնդիրը դիտարկում է քաղաքակրթական ընտրության լույսով: Շատերը կարծում են, որ այդ նախագծերին մասնակցությունը խաթարում է ինքնիշխանությունը, խոչընդոտում Հայաստանի ժողովրդավարական առաջընթացին եւ, նույնիսկ, սպառնում նրա անվտանգությանը: Հետեւաբար` առաջարկվում են քաղաքականության այլ ուղղություններ, որոնցից մեկն էլ արեւմտյան կառույցների հետ (ՆԱՏՕ, ԵՄ) սերտաճումն է: Եվ դարձյալ նման առաջարկները հիմնավորվում են արժեքների ու քաղաքակրթության…
Ազատ ամբիոնՉափից ավելի «թավշյա» պայմաններ ՀՀԿ-ի համարՀանրապետական կուսակցությունը հստակ որոշել է գնալ ընտրություններին՝ կանխավ իրեն հռչակելով ամենաիսկական ընդդիմություն: Միեւնույն ժամանակ` կտրուկ հայտարարելով, որ հենց ՀՀԿ-ն կարող է դառնալ գրագետ եւ կառուցողական ընդդիմություն: Այդ կուսակցության ինքնահռչակ «օմբուդսմեն» «Գոլոս Արմենիի» թերթն էլ գրում է. «Ի տարբերություն ապագա կայուն մեծամասնության, ՀՀԿ-ն ունի հստակ գաղափարախոսություն եւ հաստատուն քաղաքական սկզբունքներ: Նրանք հակադրելու բան ունեն այն գաղափարազուրկ մեծամասնությանը, որին 7-րդ գումարման խորհրդարան կբերի հեղափոխության առաջնորդը»:
Շաբաթվա անցուդարձՆոյեմբերի 10-17Ազգային ժողովը նոյեմբերի 13-ին մեկնարկել է հերթական քառօրյա նիստը, որի օրակարգում` ի թիվս մեկ տասնյակից ավելի օրենքներում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին այլ հարցերի, ներառված էր նաեւ Հայաստանի 2019 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը: Խորհրդարանում այն ներկայացրել է ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը:
Գրքի մեկնություն«Հեղափոխություն», Էմանուել Մակրոն«Հեղափոխությունը» ֆրանսերեն հրատարակվել է 2016թ. նոյեմբերի 24-ին։ Նույն թվականին Ֆրանսիայում այն դարձել է բեսթսելլեր՝ վաճառվելով ավելի քան 2 մլն օրինակով։ Գիրքը թարգմանվել է եվրոպական գրեթե բոլոր լեզուներով։