#39/2020
29 նոյեմբերի, 2020 թ.
ԽմբագրականՊատասխանատվություն եւ ազատ կամքՊետության, հասարակության, ցանկացած կազմակերպության կայացման հիմքում կան մարդկային որակներ, առանց որոնց հնարավոր չէ ոչ միայն որեւէ առաջընթաց, այլ նաեւ պարզ կենսագործունեություն։ Ամենակարեւորներից մեկն այդ որակներից «պատասխանատվություն» հասկացությունն է, որի բացակայությունը քայքայում է ցանկացած օրգանիզմ` լինի անձ, պետություն, հանրույթ, թե բիզնես կառույց։
ՎերլուծականՊարտության համը. ինչպե՞ս տանուլ տրվեց պատերազմըՍեպտեմբերի 27-ին Արցախի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմի պարտության հանգամանքները, բնականաբար, դեռ կարոտ են մասնագիտական ուսումնասիրության: Ուստի պարտության պատճառների մասին կարելի է դատել միայն հրապարակի վրա եղած պաշտոնական նյութերից` հաղորդագրություններ, հայտարարություններ, թեման լուսաբանող հարցազրույցներ ու ասուլիսներ: Իրազեկ աղբյուրներից են նաեւ մարտական գործողությունների նախապատրաստման ու իրականացման գործին այս կամ այն կերպ առնչություն ունեցած շրջանակների` զինվորականների, ռազմական փորձագետների տեսակետները, հրապարակումները եւ այլն: Այս հիմքով է գլխավորապես ձեւավորվում հասարակական…
Ազատ ամբիոնՈ՞րն է, որտե՞ղ է փրկօղակըՄալաթիա թաղամասից ոտքով հասա Երրորդ մասի մետրոյի կայարան, այնտեղից Այրարատ կինոթատրոն, կանգառի կրպակից գնեցի «Ազգ» թերթն ու այդ պահին նկատեցի, որ տրամվայը մոտենում է: Բարեբախտություն էր, թե չէ մինչեւ ռադիոտուն էլի պետք է ոտքարշավ կատարեի: Շտապեցի դեպի մարդկանցով լցված դուռը, ոտքս դրեցի աստիճանին ու հենց այդ պահին աչքս ընկավ թերթի ճակատին: Գույժ՝ Գետաշենն ընկավ, Կրպեյանը զոհվեց… Հարվածից օրորվեցի, մեջքով ուղիղ ասֆալտին էի շրմփալու, անծանոթ մարդիկ բռնեցին, հրեցին դեպի տրամվայի ներսը:
Շաբաթվա անցուդարձ21-28 նոյեմբերիՀայաստանի կառավարությունը նոյեմբերի 21-ին հաստատել է Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմական գործողությունների հետեւանքով այդ հանրապետության վերահսկողության տակ անցած համայնքներում հաշվառված քաղաքացիների աջակցության միջոցառումը: Նպատակն է՝ սոցիալական աջակցություն տրամադրել պատերազմի արդյունքում տեղահանված եւ փաստացի ՀՀ-ում կամ Արցախում գտնվող ԼՂՀ քաղաքացիներին, որոնք ունեն Արցախի խնդրո տարածքների համայնքների հաշվառում եւ մինչեւ 2020-ի սեպտեմբերի 27-ը առնվազն վերջին 3 ամիսը փաստացի բնակվել են այնտեղ: Սոցաջակցությունը տրամադրվելու է միանվագ դրամական օգնության կարգով՝ յուրաքանչյուր…
Գրքի մեկնությունՏիգրան Մանգասարյան, «Զակո: Խակ պտուղ»Պատկերապատումների ձեւաչափով ներկայացված այս ինքնատիպ «հուշամատյանը» ստեղծվել է նկարիչ Սարգիս Մանգասարյանի հուշերի եւ նրա անցած ծանր ու արտասովոր ճանապարհի առավել հետաքրքրական դրվագների հիման վրա: