#39/2021
27 նոյեմբերի, 2021 թ.
ԽմբագրականԹյուրքական աշխարհ. որքանով է այն կենսունակՊատմության ընթացքում միշտ վերազգային գաղափարներն օգտագործվել են թե՛ կայսրություններ ստեղծելու, թե՛ կայսրություններ փլուզելու համար: Օրինակ՝ 19-րդ դարում Բրիտանիան եւ Ռուսաստանն աջակցել էին թուրքական ազգայնականությանը՝ փլուզելու Օսմանյան կայսրությունը, որը կառուցված էր իսլամի գաղափարի վրա: Իսլամի համար ազգայնականությունը, բնականաբար, հակագաղափար է, որտեղ ազգ հասկացություն գոյություն չունի: Կան հավատավոր մուսուլմաններ՝ անկախ ազգությունից ու ռասայից: Թուրքիզմը իսլամիզմի հակառակորդ է: Ճիշտ է, այսօրվա Թուրքիայում փորձում են միանգամից նստել «երկու ձիու»՝ իսլամականության ու թուրքականության վրա,…
ՎերլուծականԽաղաղության դարաշրջանի առասպելը հօդս է ցնդումԵրբ երկրում բազմաթիվ հիմնահարցեր, արտաքին ու ներքին մարտահրավերներ են կուտակվում, եւ գործող իշխանություններն անկարող են լինում կարգավորել ստեղծված իրավիճակը, ասպարեզ են նետվում կեղծ օրակարգեր, որոնք առերեւույթ բավական հրապուրիչ են թվում, իսկ իրականում հասարակության ուշադրությունը ցավոտ խնդիրներից, սոցիալական ծանր կացությունից շեղելու եւ երկարատեւ կտրվածքով մարդկանց երջանիկ ապագայի հույսով ապրեցնելու պարզունակ հնարքներ են: Այդպիսի օրակարգերից է Հայաստանում, Արցախում եւ տարածագոտում խաղաղության դարաշրջան բացելու մասին Նիկոլ Փաշինյանի մեծադղորդ հայտարարությունը: Արցախյան պատերազմից ավելի քան մեկ…
Ազատ ամբիոնՁեզ եմ դիմում, պարոնայք գեներալներԱյն մարդիկ, ովքեր գիտեն ամենակարեւորը, սակայն հայտարարում են, թե իրենց լռությունը պայմանավորված է պետական գաղտնիքներ չբացահայտելու պարտավորությամբ, չեն ուզում հաշվի առնել մի հասարակ ճշմարտություն՝ այսօր Հայաստանը չունի որեւէ պետական գաղտնիք: Սովորաբար պետության թիվ մեկ գաղտնիքը վերաբերում է երկրի անվտանգությանը՝ հատկապես նրա զինված ուժերի պարունակությանն ու դասավորվածությանը, ռազմական ծրագրերին, այն բոլոր նրբություններին, որոնք ապահովում են երկրի գոյատեւությունը:
Շաբաթվա անցուդարձ20-27 նոյեմբերիՆոյեմբերի 23-ին ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը երկար ընդմիջումից հետո հանդես է եկել մամուլի ասուլիսով, սակայն այս անգամ ասուլիսը համացանցային ձեւաչափով էր: Ակնհայտ է, որ Փաշինյանը խուսափում էր լրատվամիջոցների եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ դեմառդեմ հանդիպումից: Ասուլիսի առնչությամբ նա գրել էր. «Նոյեմբերի 23-ին, ժամը 20.00-ին ֆեյսբուքյան իմ այս էջի եթերում կպատասխանեմ լրատվամիջոցների ու հասարակական կազմակերպությունների հարցերին: Հարցուպատասխանի տեւողությունը կլինի 1.5-ից 2 ժամ»:
Գրքի մեկնությունԳաբրիել Գարսիա Մարկես, «Սերը խոլերայի ժամանակ»Նոբելյան մրցանակակիր Գաբրիել Գարսիա Մարկեսի «Սերը խոլերայի ժամանակ» վեպն անվերապահ եւ անմնացորդ սիրո մասին պատմող ցնցող պատմություն է՝ սեր, որն ունակ է հաղթահարելու ամեն ինչ՝ ժամանակ ու տարածություն, կյանքի դժվարություններ ու նյութապաշտություն, մարդկային հոգու անկատարություն ու հուսահատություն: Ֆերմինա Դասան մերժում է Ֆլորենտինո Արիսայի պատանեկան սերն ու երազանքները եւ ամուսնանում խոլերայի դեմ ակտիվ պայքարող բժիշկ Խուվենալ Ուրբինոյի հետ, որը, ի տարբերություն զգայական եւ զգացմունքային Ֆլորենտինո Արիսայի, չափազանց զուսպ է եւ հավասարակշռված: Գործողությունները տեղի են ունենում Կենտրոնական…