#39/2022
6 նոյեմբերի, 2022 թ.
ԽմբագրականԻնչո՞ւ Փաշինյանը շտապ մեկնեց ԻրանՄոսկովյան հանդիպումից անմիջապես հետո Հայաստանի վարչապետը մեկնեց Իրան: Պարզ է, որ նման պատահականություններ չեն լինում: Հաշվի առնելով ռուս-իրանական համագործակցության որակը, որը գնալով ավելի է խորանում՝ ձեռք բերելով ռազմավարական բնույթ, կարելի է այդ այցից հանգել եզրակացության, որ Մոսկվան ու Թեհրանը Հարավային Կովկասում վարում են համաձայնեցված քաղաքականություն:
ՎերլուծականԱրցախը չի հանձնվում՝ երբեք չի եղել ու չի լինի Ադրբեջանի կազմումՀոկտեմբերի 31-ին Սոչիում տեղի ունեցան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիեւի՝ նախ առանձին-առանձին հանդիպումները, այնուհետեւ ՌԴ-ի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների բանակցությունները շարունակվեցին եռակողմ ձեւաչափով, որը տեւեց մոտավորապես 3 ժամ: Հանդիպման արդյունքում ընդունվեց հայտարարություն, որի սկզբունքները կդրվեն թե՛ Լեռնային Ղարաբաղի կարգավորման, եւ թե՛ հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի ստորագրման հիմքում։ Պուտինի հետ շփումից հետո Փաշինյանը հայտարարեց, որ ընդունելի է համարում Արցախի հարցով Մոսկվայի առաջարկած նախագիծը։
Ազատ ամբիոնԻ՞նչ տողատակեր կան Սոչիի հայտարարության մեջՀոկտեմբերի 31-ին Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ղեկավարների միջեւ ստորագրված՝ Սոչիի հայտարարությունը, ընդհանուր առմամբ, հակահայկական է, եւ մեզ համար որեւէ դրական միտք գրեթե չի պարունակում, մինչդեռ Ադրբեջանի համար կա տարածքային ամբողջականության հատուկ հիշատակում՝ անտեսելով ժողովուրդների ինքնորոշման սկզբունքը։ Սա հայկական կողմի աշխատանքի բացակայության հետեւանք է։
Շաբաթվա անցուդարձ29 հոկտեմբերի - 5 նոյեմբերիՀոկտեմբերի 29-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հերթական համագումարը, որը վարում էր կուսակցության վարչության նախագահ, Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Համագումարում հաստատվեցին կուսակցության նոր կանոնադրությունը, ծրագիրը եւ ընտրվեց նոր վարչություն։ Համաժողովին մասնակցում էին ՔՊ անդամ պատգամավորներ, համայնքապետներ, մարզպետներ, տարբեր պաշտոնյաներ, ինչպես նաեւ այլ հրավիրյալներ: Վարչության կողմից հաստատված 1309 պատվիրակից ներկա էր 1060-ը: ՔՊ 6-րդ համագումարն ընտրեց 15 հոգուց բաղկացած՝ ՔՊ վարչության նոր կազմ, որի…
Գրքի մեկնությունՄարո Վամվունակի, «Լռեցված սիրո ուրվականը»Սպառողական հասարակության մեջ եսասիրությունն անհատին փակել է սեփական կեղեւում ու դժվարացրել արտաքին աշխարհի հետ ազնիվ շփումները: Որպեսզի մարդը հաղթահարի ներքին խնդիրները, նախ պետք է ետ գնա անցյալ, ճանաչի ինքն իրեն, իր հիմնէությունը ու փորձի փոխել ինքզինքը: Երջանկության բանալին Վամվունակին համարում է Աստծո եւ մարդկանց հանդեպ մաքուր սիրո վերագտնումը, ինքնանվիրումի ցանկությունն ու պատրաստակամությունը: