Ընթացիկ համար#43/2026
Համար

#4/2023

5 փետրվարի, 2023 թ.

ԽմբագրականԱյլընտրանքի հրամայականըԳործող կառավարության հեղինակությունը գնալով ընկնում է, թեեւ ավելի ճիշտ կլինի ասել՝ ցած է սլանում: Զուգընթացաբար մեծանում է այն մարդկանց թիվը, որոնց կարծիքով՝ Հայաստանում քաղաքական փոփոխություններն այլընտրանք չունեն:5 փետրվարի, 2023 թ.ՎերլուծականԻշխանության ցավող ատամըՀունվարի 28-ին Հայաստանում նշվում էր Բանակի օրը՝ մեր պանծալի Զինված ուժերի կազմավորման 31-րդ տարեդարձը։ Մինչեւ 1992թ. հունվար ամիսը Արցախյան ճակատում Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիային դիմակայում էին շուրջ 80 կամավորական ջոկատներ՝ միաժամանակ պաշտպանելով երկրի սահմանները։ Հայոց բանակի ստեղծման ու կայացման փուլերը զուգահեռվում են ՀՀ անկախ պետականության ձեւավորման եւ ամրապնդման հետ։ Հետանկախական շրջանում հայկական զինուժն արժանապատվորեն էր իրականացնում Հայաստանի եւ Արցախի անվտանգության երաշխավորի իր բարձր առաքելությունը:Գեւորգ Բրուտենց5 փետրվարի, 2023 թ.Ազատ ամբիոնՔրիստինե Վարդանյանի ծանր երազըԻ՞նչ մեղքս թաքցնեմ՝ ԱԺ պատգամավորների 95 տոկոսին չեմ ճանաչում, այդ թվում նաեւ՝ «Հայաստան» խմբակցության եւ ՀՅԴ անդամ Քրիստինե Վարդանյանին: Չեմ հետեւել նրա փառահեղ քաղաքական գործունեությանը, մինչեւ ֆեյսբուքյան լրահոսումս չհայտնվեց Քրիստինե Վարդանյանի հարցազրույցը Հ1-ի հեռուստաեթերում: Մարդ է, կարող է անձնական կարծիք էլ ունենալ, կարող է կուսակցության կամ խմբակցության կարծիքը հայտնել, մանավանդ որ, իշխանության եւ ընդդիմության դաշտում հանգրվանած երիտկուսակցականների պես երկնքից հայտնվել է խորհրդարանում:Նարինե Մկրտչյան5 փետրվարի, 2023 թ.Շաբաթվա անցուդարձ28 հունվարի - 4 փետրվարի 2023թ.Ընթացիկ շաբաթը թեւակոխեց բարեկամ երկրից՝ Իրանից ստացված անուրախ լուրով. հունվարի 27-ին զինված հարձակում իրականացվեց Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա, եւ սպանվեց դիվանագիտական առաքելության անվտանգության աշխատակիցը: Եվս երկու հոգի վիրավորվեցին: Այդ մասին նույն օրը տարածած հաղորդագրության մեջ հայտնեց Ադրբեջանի ԱԳ նախարարությունը: Այնուհետեւ հունվարի 28-ի երեկոյան, Սպահանում հզոր պայթյուն տեղի ունեցավ: Ըստ Իրանի Պնախարարության հաղորդման, կատարվածը անօդաչու սարքերի «անհաջող հարձակում» էր: Իրանական ԶԼՄ-ները գրեցին առնվազն 5 նահանգներում տեղի ունեցած պայթյունների մասին: Իսկ Al Arabiya հեռուստաալիքը…5 փետրվարի, 2023 թ.Գրքի մեկնությունՀրաչյա Արզումանյան «Հորիզոններ. համապարփակ մոտեցում ազգային անվտանգության կերտմանը»Գիրքը նվիրված է 21-րդ դարում ձեւավորված աշխարհաքաղաքական միջավայրում պաշտպանության ու անվտանգության հարցերին, երբ պատասխանատու պետական հաստատություններն ի վիճակի չեն ինքնուրույն հաղթահարելու անվտանգային մարտահրավերները։ Հեղինակը նախ համակողմանի վերլուծում է մի շարք երկրների պաշտպանական եւ անվտանգային համակարգերը, որոնք հաջողված են համարվում Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ստեղծված աշխարհակարգում, այնուհետեւ հիմնավորում համապարփակ պաշտպանության ու անվտանգության համակարգի մշակման եւ Հայաստանում ներդրման անհրաժեշտությունը։5 փետրվարի, 2023 թ.