#40/2019
22 նոյեմբերի, 2019 թ.
ԽմբագրականԺամանակաշրջանի քաղաքական իմաստավորումըՑանկացած ժամանակաշրջան կարիք ունի քաղաքական իմաստավորման, որի հիման վրա կառուցվում է նոր քաղաքականությունը, եւ դա մշտական գործընթաց է։ Քաղաքական գործիչների կոչումն է` քայլել ժամանակին համընթաց, վերաիմաստավորել անցյալն ու կառուցել ապագայի նախագծեր։ Նման նախագծերի միջեւ մրցակցությունն է քաղաքական կյանքի իմաստը։
ՎերլուծականՀայկական ընդդիմության հիմնախնդիրներըԿուսակցությունների նկատմամբ հանրության վստահությունը շարունակում է մնալ ցածր: Այդ հանգամանքը դրսեւորվել էր դեռ անցյալ տարի անցկացված` Երեւանի ավագանու եւ Ազգային ժողովի ընտրությունների ժամանակաշրջանում: Այլ բան չէր էլ կարող լինել. երկու տասնամյակների ընթացքում կուսակցությունների արժեզրկումը հանրային գիտակցության մեջ ձեւավորել է ոչ միայն անվստահություն, այլեւ ժխտողականություն: Ըստ էության, «թավշյա» հեղափոխության ժամանակ հանրությունը մերժեց ոչ միայն այն ժամանակ գործող վարչակարգին, այլեւ բոլոր քաղաքական կուսակցություններին: Պատահական չէ, որ բողոքավորները միայն մեկ հեղինակություն էին ճանաչում`…
Ազատ ամբիոնԶարգացման ուղղությունն ընտրված է«Թավշյա» հեղափոխությունից հետո երկրում նոր կազմավորված կառավարության առջեւ նպատակ էր դրված լիովին փոխել կառավարման սկզբունքները՝ առաջացած փակուղուց դուրս գալու համար: Դրությունը չափազանց լուրջ էր, քանի որ վերջին 20 տարվա ընթացքում տնտեսությունը հիմնականում պահպանվում էր արտաքին փոխառությունների, այլ պետությանների ցուցաբերած տնտեսական օգնությունների ու ծրագրերի արտաքին ֆինանսավորման շնորհիվ, որոնց կատարումը չէր իրականացվում պարզ գողության պատճառով: Ակնառու օրինակը Հյուսիս-հարավ ավտոմայրուղու կառուցումն է՝ դրա մասին շատ է գրվել: Հայաստանի արտաքին պարտքը զգալիորեն գերազանցել է համախառն ներքին…
Շաբաթվա անցուդարձ16-23 նոյեմբերիՆախորդ շաբաթվա ավարտը նշանավորվեց Հանրային խորհրդի նախագահի պաշտոնից հրաժարական տված Վազգեն Մանուկյան քաղաքական գործչի մասին հակասական եւ աղմկոտ հայտարարություններով: «Ազատության» հարցին ի պատասխան` վերջինս ասել է, որ պատրաստվում է մուտք գործել քաղաքական դաշտ եւ այդ նպատակով էլ վերականգնելու է իր հիմնադրած ԱԺՄ կուսակցությունը: «Նախատեսում եմ երեւի գարնան ամիսներին` քաղաքականապես վերակառուցված անցկացնել համագումար, ինչը կնշանակի, որ մտել եմ քաղաքական դաշտ»,- նշել է նա:
Գրքի մեկնությունՈւնինսթոն Չերչիլ, «Ինքնակենսագրություն»Ունինսթոն Չերչիլ, «Ինքնակենսագրություն», թարգմանությունը՝ Արմինե Մարկոսյանի, «ԳրաՏուն», 2019թ.