#40/2020
6 դեկտեմբերի, 2020 թ.
ԽմբագրականՉկա օրենք` նշանակում է չկա պետությունԱսում են` հաղթանակը բազում տեր ունի, պարտությունն է անտեր: Կարելի է ավելացնել, որ պարտությունը ոչ միայն անտեր է, այլեւ անպաշտպան, ուստի պարտության պատճառների շուրջ «դավադրությունների տեսության» մի ամբողջ շարան կարող է ստեղծվել։ Բացարձակապես հավակնություն չունենալով ժխտելու «դավադրությունների տեսությունը», հատկապես այս պարագայում, երբ փոքր Արցախի շուրջ աշխարհի խոշոր տերություններն իրենց աշխարհաքաղաքական շահերն են «որսում», փորձենք գտնել պատասխանատվության մեր բաժինը։
ՎերլուծականՊատերազմը ջարդեց «նախկինների» առասպելը«Թավշյա» հեղափոխությունից հետո նոր իշխանությունների կողմից շրջանառության մեջ էր դրվել ստի, շահարկումների կամ, ինչպես ասում են, մանիպուլյացիաների մի ամբողջ կառուցակարգ, որոնցից ամենատարածվածն ու բազմագործառութայինը «նախկինների» առասպելն էր: Թշնամանքի ու ատելության մեքենան անխափան աշխատում էր հանրության մեջ այդ առասպելը լայնորեն ամրապնդելու համար: Սոցիալական ցանցերը, իշխանամերձ լրատվամիջոցները հեղեղված էին նախկին իշխանություններին քննադատող, մասնավորապես Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին ամեն ինչում մեղադրող, նրանց կառավարման օրոք իրականացված հասարակական-քաղաքական, տնտեսական ցանկացած ծրագիր,…
Ազատ ամբիոնՈչինչ պատահական չի եղել, սակայն արթնացումի մեծ ժամը մոտեցել էՀազիվհազ կարողացանք գլխի ընկնել, որ 1998-2008 թվականներին երկրի երկու ղեկավարների` Քոչարյանի ու Սարգսյանի հասցեին այն ժամանակվա ընդդիմադիրների հորինած պիտակներն ու ածականները ոչ այլ ինչ էին, եթե ոչ հստակ ծրագիր, որը նրանք` իշխանությունը զավթելով, իրականացրին առնվազն հարյուրապատկված ծավալներով: Հիշենք.
Շաբաթվա անցուդարձ28 նոյեմբերի - 5 դեկտեմբերիԿառավարության շենքի մոտ նոյեմբերի 30-ից շարունակվում էին ՀՀ վարչապետի հրաժարականը պահանջող քաղաքացիների խաղաղ անհնազանդության բողոքի գործողությունները: Այդ օրն ավելի վաղ ոստիկանները հեռացրել էին Երեւանի Ֆրանսիայի հրապարակում նույն պահանջով ակցիա իրականացնողներին, որոնք փորձում էին փակել Մաշտոցի պողոտան: Ցուցարարները վանկարկում էին` «Նիկո´լ, դավաճան» եւ ազգագրական երգերով քայլերթ իրականացնում: Նրանցից մեկը վարչապետին կոչ էր անում դուրս գալ եւ նայել իրենց աչքերի մեջ. «Հպարտ քաղաքացիներդ այստեղ են, Նիկոլ, դուրս արի… Հող ծախող, դավաճան, անիծում ենք քո յոթ պորտը»:
Գրքի մեկնությունԼուսինե Մխիթարյան, «Մարաշի ասեղնագործության գաղտնիքները»Մարդկային երեւակայությունը սահմաններ չունի: Այդ երեւակայության արդյունքն է նաեւ Մարաշի ասեղնագործությունը, որը դարերի խորքից հասել է մեզ եւ իր արտասովոր տեսքով հիացնում է դիտողին: