#40/2024
9 նոյեմբերի, 2024 թ.
ԽմբագրականԱլիեւի վախերըԱյս խառնակ ժամանակների հենքին Հայաստանում իշխանական շրջանակներից դուրս քննարկվող ամենակենսահույզ թեման հայաթափված Արցախն է՝ արդյո՞ք հարցն այլեւս փակված է, եւ մենք մեկընդմիշտ կորցրինք մեր հայրենիքի մի մասը, թե՞ հիմնախնդրի ոչ հայանպաստ զարգացումների հունը ետ շրջելու որոշակի հույսեր, այնուամենայնիվ, դեռ պահպանվում են: Միանգամից արձանագրենք, որ վերջինիս օգտին վկայող ակամա ազդակներ մենք հաճախ ենք ստանում եւ, որքան էլ դա տարօրինակ հնչի, ստանում ենք Ադրբեջանից՝ անձամբ նախագահ Իլհամ Ալիեւից:
ՎերլուծականԹուրքիայի եւ Ադրբեջանի հանդեպ Հայաստանի Հանրապետության ռազմավարությունը (մաս II)(Սկիզբը՝ 39-րդ թողարկման մեջ)
Ազատ ամբիոնԻնչո՞ւ անպաշտպան էր մնացել Արցախի երկինքըՄոսկովյան բազմահմուտ մի հեռուստալրագրող 44-օրյա պատերազմի վերջին օրերին Արցախից ռեպորտաժ էր հաղորդել իր խմբագրությանը։ Զարմանք ու հիացմունք արտահայտելով հայ զինվորի խիզախության մասին, լրագրողը հայտնում էր, որ Արցախի Պաշտպանության բանակն ակնառու հաջողությունների կլիներ հասած, եթե Ադրբեջանի անօդաչու թռչող սարքերն ինտենսիվ կրակի տակ չպահեին մեր զորամասերի դիրքերը։
Շաբաթվա անցուդարձ2-9 նոյեմբերի 2024թ.Այն օրվանից հետո, երբ Գյումրիի ավագանիում ամբողջ կազմով հրաժարական տվեց իշխող «Բալասանյան» դաշինքը, «Քաղաքացիական պայմանագիր»-ը քաղաքապետի նոր թեկնածուի փնտրտուքների մեջ էր, եւ այժմ արդեն վերջինիս անունը հայտնի է: Այդ մասին նոյեմբերի 4-ին լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ նախագահի աթոռը զբաղեցնող անձը: Եվ այսպես՝ Գյումրիում ՔՊ կուսակցության քաղաքագլխի թեկնածուն, ըստ Ալեն Սիմոնյանի, լինելու է Կարեն Սարուխանյանը, որն այժմ ԱԺ կառավարող քաղաքական ուժի խմբակցության պատգամավոր է ու ՔՊ տարածքային կառույցի նախագահը, իսկ նախկինում ղեկավարել է Շիրակի մարզը:
Գրքի մեկնությունՄոհամեդ Մբուգար Սառ «Հիշողության թաքստոցում»Շատ մեծ ու հետաքրքիր վեպ է։ Ընթերցողները կարող են իրենց նախասիրությունները գտնել այս գործում, քանի որ կան եւ՛ սեր, եւ՛ սենեգալցի ժողովրդի սովորությունները, նիստուկացը, արմատներից կտրվածի հոգեբանությունը։ Սենեգալցիները գնում են Ֆրանսիա, կտրվում արմատներից, բայց չեն մոռանում իրենց անցյալն ու հայրենիքը, ինչպես մենք՝ հայերս։