#41/2021
11 դեկտեմբերի, 2021 թ.
ԽմբագրականԸնտրությունների ծուղակըՏեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները հանրության որոշ շերտերում անբացատրելի հետաքրքրություն են առաջացնում։ Այն, որ թեման հետաքրքրական է մամուլի համար, հասկանալ կարելի է՝ մամուլը պետք է օրվա լրահոսը մի կերպ լրացնի, մեկնաբանի կամ ինչ-որ պարզաբանումներ տա։ Հասկանալի է նաեւ, թե ինչու է դա հետաքրքրում քաղաքական կազմակերպություններին. նրանք պետք է «քաղաքականությամբ» զբաղվեն եւ ցույց տան, որ գործընթացներ են ծավալվում, կա քաղաքական պայքար, եւ իրենք այդ պայքարի մասնակիցն են։ Տեղերում առկա հետաքրքրությունն էլ իր պատճառն ունի. չէ՞ որ որոշվում է, թե ով է տիրանալու տեղական կառավարման…
ՎերլուծականԴատաիրավական համակարգի պերճանքն ու թշվառությունըՎերջին տարիներին հաճախադեպ դարձած ձերբակալությունների, կալանավորումների, բերման ենթարկվածների մասին պաշտոնական հաղորդագրություններով, իսկ ավելի ստույգ՝ դրանց աննախադեպ աճով այլեւս ոչ ոքի չես զարմացնի: Ուրիշ բան, որ նմանօրինակ լրատվության մեծ մասը հանրության առողջ ու ողջամիտ հատվածում հիասթափությունից բացի, այլ զգացողություն չի առաջացնում: Հիասթափություն՝ խաղաղ ցուցարարների նկատմամբ անհամաչափ ուժ կիրառող ոստիկանությունից, «հեռախոսային» արդարադատությունից, հատուկ հրահանգներով ուղղորդվող ԲԴԽ-ից, ԱԱԾ-ից, ՀՔԾ-ից, «վեթինգ» կոչված խաբկանքից եւ, վերջապես, հիասթափություն՝ դատաիրավական ողջ համակարգը…
Ազատ ամբիոնՊետք է ազատվել անհայրենիք սրիկաներիցՀայաստանում քաղաքագիտական տեսակետները երկու հակառակ բեւեռներում են՝ ծայրահեղ դրական կամ ծայրահեղ բացասական։
Շաբաթվա անցուդարձ4-11 դեկտեմբերիԴեկտեմբերի 5-ին Հայաստանի 9 մարզի 36 համայնքներում տեղի ունեցան տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններ՝ համամասնական ընտրակարգով: Նույն օրվա ուշ երեկոյան Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) հրապարակեց ընտրություններին քաղաքացիների վերջնական մասնակցության տվյալները բոլոր 36 համայնքներում: Ըստ այդմ՝ ամենացածր մասնակցությունն ընդհուպ մինչեւ քվեարկության ավարտը գրանցվել է Արմավիրում, որն Արմավիրի մարզի եւ մերձակա գյուղերի վարչական կենտրոնն է: Այստեղ, փաստորեն, չկար ընտրություն, քանի որ մասնակցել էր միայն Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցությունը:…
Գրքի մեկնությունԱլան Բադիու, «Դարը»«Դարը» աշխատության 13 տեքստի հիմքում Փիլիսոփայության միջազգային քոլեջի սեմինարներում (1998-2001) Բադուի՝ ֆրանսիացի մեծ մտածողի ու հռչակավոր փիլիսոփայի կարդացած դասախոսություններն են: Նա խոսում է 20-րդ դարի մասին։ Ինչպե՞ս ընկալել այդ դարը։ Ինչպե՞ս ըմբռնել «դասական հանցագործության» էությունը (Հոլոքոստ, Հայոց ցեղասպանություն, Գուլագ). չէ՞ որ այդ ոճիրները բնութագրվում են մտքի բացակայությամբ, չէ՞ որ այդ միտքը փոխարինվել է վիճակագրությամբ (միլիոնավոր զոհեր):