#5/2023
12 փետրվարի, 2023 թ.
ԽմբագրականԻնքնության կորստի վտանգ. ինչպե՞ս շրջել սեւ էջըՀայաստանում այդպես էլ չեն ձեւավորվում քաղաքական եւ սոցիալական արդյունավետ ինստիտուտներ: Ինչո՞ւ: Այս հարցը մեր առջեւ ամբողջ սրությամբ ծառացել է հատկապես հիմա, երբ գործող իշխանությունը հանրության ճնշող մեծամասնության համար դարձել է ոչ միայն անընդունելի, այլեւ՝ «ազգակործան պատուհաս»: Ոչ մի կերպ չի հաջողվում համերաշխվել, կազմակերպվել եւ, ի վերջո, իրավիճակ փոխել. անզոր են թե՛ քաղաքական ու սոցիալական ինստիտուտները, թե՛ ընդդիմությունը: Հիմնական խնդիրը, թերեւս, ինքնակազմակերպվելու ունակության բացակայությունն է:
ՎերլուծականԻնչո՞ւ է ղժժում ԱրսենյանըԱդրբեջանցի տխրահռչակ «բնապահպանների» խումբն ինչո՞ւ չի հեռանում Բերձորի միջանցքից, ինչպե՞ս դրա փակմանը նպաստեց իշխանության սխալ քաղաքականությունը, Արցախն աշխարհին կապող միակ ճանապարհը բացելու ի՞նչ ուղիներ ու իրավական գործիքակազմեր կան, թե՞ սպառված են խնդրի հանգուցալուծման բոլոր միջոցները։ Այս հարցերը քննարկելու համար ԱԺ «Հայաստան» խմբակցությունը փետրվարի 3-ին՝ Արցախի շրջափակման 54-րդ օրը, նախաձեռնել էր Բերձորի միջանցքի փակման թեմայով խորհրդարանական լսումներ՝ մասնակցությամբ ընդդիմադիր խմբակցությունների, արտախորհրդարանական ուժերի, փորձագետների, մտավորականների, հանրային հատվածի ներկայացուցիչների:
Ազատ ամբիոնՈ՞վ պիտի կանխի հայոց աշխարհի գլխին կախված այս մեծ աղետըԱրցախի պատմության մեջ երեւի թե այսքան շատ միջազգային հարթակներում չի հնչել նրա անունը` Լեռնային Ղարաբաղ, որքան այս վերջին ամսում։ Իր պատմության 104 տարվա ընթացքում նույն միջազգային կառույցներից այնքան շատ չի դատապարտվել Ադրբեջանը, որքան այս վերջին երկու ամսում։
Շաբաթվա անցուդարձ4-11 փետրվարի 2023թ.Շաբաթվա ամենաքննարկվող թեմաներից մեկը փետրվարի 6-ին Թուրքիայում եւ Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժի շուրջ զարգացումներն էին: Հարեւան երկրների ղեկավարներին ցավակցական ուղերձներ էր հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, իսկ մեկ օր անց աղետի գոտիներ էին ուղարկվել փրկարարական ջոկատներ եւ այլ օգնություններ: Հայաստանյան ԶԼՄ-ներում ու սոցցանցերում հակասական արձագանքներ եղան. ոմանք գտնում են, որ Թուրքիան արժանի չէ մեր կարեկցանքին եւ առավել եւս՝ օգնությանը, մյուսներն էլ ընդհակառակը՝ համարում են, որ դա բնական ու ողջամիտ վարքագիծ է փորձության ենթարկված հարեւան երկրի նկատմամբ: Եվ կողմերից ամեն մեկն իր…
Գրքի մեկնությունԴեյլ Քարնեգի «Ինչպես դադարել անհանգստանալ եւ սկսել ապրել»Քարնեգին ամերիկացի գրող է եւ դասախոս: Մշակել է ինքնաբարելավման, առեւտուր անելու շնորհքի ձեւավորման, կորպորատիվ ուսուցման, հանրային ճարտասանության եւ միջանձնային հարաբերությունների հմտություններին վերաբերող դասընթացներ։ Հեղինակ է մի շարք գրքերի, այդ թվում՝ «Ինչպես ձեռք բերել բարեկամներ եւ ազդել մարդկանց վրա» (1936), «Անհայտ Լինկոլնը» (1932) եւ այլն։ Իր գրքերի ամենահայտնի մտքերից մեկն այն է, որ կարելի է փոխել մարդկանց վարքագիծը՝ փոխելով վարքագիծն իրենց հանդեպ: