Ընթացիկ համար#43/2026
Համար

#6/2019

22 փետրվարի, 2019 թ.

Խմբագրական31 տարի անց. շտկելի՞ են արդյոք Ճակատագրական խեղաթյուրումներըՂարաբաղյան շարժման մեկնարկի երեսունմեկերորդ տարեդարձն առաջին անգամ նշվում է այն պայմաններում, երբ Շարժման արդյունքում ծնունդ առած` անկախ Հայաստանի քաղաքական ընտրախավը հեռացավ քաղաքական ասպարեզից: Ներկա պահի խորհրդանշական արտահայտությունը ԼՂՀ Գերագույն խորհրդի ողբերգականորեն զոհված առաջին նախագահի ծննդյան 60-ամյակի օրվա համընկնումն է ԼՂՀ առաջին նախագահի` կալանքում գտնվելու օրերի հետ: Այս զուգադիպությունն արտացոլում է հայոց պետականության կառուցման պատմության ողջ հակասականությունը: Հնարավոր է` հենց հիմա է եկել Հայաստանում եւ Արցախում պետականաշինության գործընթացի խոշոր խեղաթյուրումների անաչառ…22 փետրվարի, 2019 թ.ՎերլուծականԿառավարության կառուցվածքը. ինչի՞ց սկսելՀայաստանի քաղաքական օրակարգում կառավարության կառուցվածքային փոփոխությունների հարցն է։ Հայտնի է, որ ԱԺ հաջորդ նստաշրջանում, որը կմեկնարկի մարտի 5-ին, խորհրդարանի քննարկմանն է ներկայացվելու «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: Պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման նպատակով այդ նախագծով առաջարկվում է կրճատել պետական կառավարման համակարգի մարմինների թիվը՝ 17 նախարարությունների փոխարեն ունենալ 12-ը:Սարո Սարոյան22 փետրվարի, 2019 թ.Ազատ ամբիոնԱվիացիան՝ մեկ թեւովՆորանկախ Հայաստանի համար, որն իր գոյության օրվանից տրանսպորտային շրջափակման մեջ է, զարգացած քաղաքացիական ավիացիայի առկայությունն ամենահրատապ խնդիրներից է: Ծանրագույն իննսունականներին, երբ վերգետնյա ճանապարհները՝ ինչպես երկաթուղային, այնպես էլ խճուղային, գործնականում արգելափակված էին, ավիացիան հաղորդակցության հիմնական միջոցն էր: Հենց քաղաքացիական ավիացիան էր, որ իր ուսերին վերցրեց տրանսպորտային շրջափակումը հաղթահարելու ողջ բեռը:Կարապետ Կալենչյան22 փետրվարի, 2019 թ.Շաբաթվա անցուդարձ16-23 փետրվարիՓետրվարի 20-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Էնդրյու Շոֆերին, Ստեֆան Վիսկոնտիին եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին: Փաշինյանը ողջունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը Հայաստան եւ կարեւորել նրանց դերակատարությունը` որպես Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային միջազգային մանդատ ունեցող ձեւաչափի: Զրուցակիցները մտքեր են փոխանակել ԼՂ հիմնահարցի կարգավորման գործընթացի համապատասխան մթնոլորտի ձեւավորման շուրջ, ուրվագծել են հետագա քայլերը: Կարեւորվել է հրադադարի ռեժիմի պահպանման ուղղությամբ ձեռք…22 փետրվարի, 2019 թ.Գրքի մեկնությունԱշոտ Թավադյան, «Անորոշության գոտիները եւ տնտեսության տարբերակայնությունը. Ինչպես կանխատեսել եւ կարգավորել տնտեսական գործընթացներն անորոշության պայմաններում»Գրքում պարզաբանվում են տնտեսական գործընթացներն այն պայմաններում, երբ դրանց առաձգականությունը էապես աճում է: Ներկայացված են գործնական առաջարկություններ անորոշության պայմաններում առանցքային ցուցանիշների հետազոտության համար: Հեղինակի կողմից ձեւավորվել են տնտեսական ցուցանիշների միջակայքային վերլուծության մեթոդները, որոնք հնարավորություն են տալիս գնահատել կանխատեսման հնարավորություններն ու տնտեսական գործընթացների տարբերակայնությունը:22 փետրվարի, 2019 թ.