Ընթացիկ համար#43/2026
Համար

#6/2026

14 փետրվարի, 2026 թ.

ԽմբագրականՆիկոլի մրցանակըՄամուլը լայնորեն լուսաբանել է Արաբական միացյալ էմիրությունների մայրաքաղաքում՝ Աբու Դաբիում, փետրվարի 4-ին անցկացված՝ «Զայեդ» մարդկային եղբայրության 2026 թվականի մրցանակաբաշխությունը, որին մասնակցել եւ, ի նշանավորումն Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ խաղաղության հաստատման, մրցանակների են արժանացել այդ երկու երկրների ղեկավարները: Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը եւ Իլհամ Ալիեւը անցած տարվա օգոստոսի 8-ին Վաշինգտոնում, ԱՄՆ նախագահ Դոնալդ Ջ. Թրամփի միջնորդությամբ, համապատասխան համաձայնագիր էին նախաստորագրել խաղաղության պահպանման ու ամրապնդման հավաստիքով:14 փետրվարի, 2026 թ.ՎերլուծականՔաղաքական աստվածաբանությունՀայաստանյայց Առաքելական Եկեղեցին հայտնվել է ներքաղաքական զարգացումների կենտրոնում: Շատերն ասում են, որ եկեղեցին քաղաքականության հետ որեւէ անելիք չունի: Իրականում ամեն ինչ քաղաքականություն է՝ մշակույթը, կրթությունը, կրոնական ուսմունքները… Հիմա հարցը հետեւյալն է՝ արդյոք եկեղեցին կարո՞ղ է քաղաքական դերակատարություն ստանձնել. եկեք դա չշփոթեք կուսակցական գործունեության հետ, որովհետեւ կուսակցական գործունեությունը իշխանության մասին է, մինչդեռ քաղաքականությունը, ինչպես նշվեց վերը, ամեն ինչն է կամ՝ գրեթե ամեն ինչը:Ստեփան Դանիելյան, Տեր Հեթում քահանա Թարվերդյան14 փետրվարի, 2026 թ.Ազատ ամբիոնՁյունածածկ մայթեր. Երեւանը միայն կենտրոնը չէԵրեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, թերեւս, կարծում է, որ մայրաքաղաքի կառավարումը Նոր տարվա թանկարժեք տոնածառի լույսերն անջատել-միացնելն է, Երեւանի անվերջ պակասող ծառերն արմատախիլ անելն ու քաղաքային բյուջեի հաշվին բիզնես կարգի թանկարժեք ավիատոմսերով ճանապարհորդելը։Նարինե Մկրտչյան14 փետրվարի, 2026 թ.Շաբաթվա անցուդարձ7-14 փետրվարի 2026թ.Անցնող շաբաթվա ամենաուշագրավ իրադարձությունը, թերեւս, փետրվարի 9-ին ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի ժամանումն էր Երեւան: Դա ինչ-որ առումով պատմական նշանակության փաստ է, եթե նկատի ունենանք, որ Վենսը Միացյալ Նահանգների առաջին փոխնախագահն է, ով երբեւիցե պաշտոնական այցով եկավ Հայաստան: Այցի շրջանակում տեղի ունեցան ՀՀ վարչապետի հետ ԱՄՆ փոխնախագահի հանդիպումն ու զրույցը նախ առանձին, ապա նաեւ ընդլայնված կազմերի ձեւաչափով: Ամերիկացի բարձրաստիճան հյուրի այցը տարակարծությունների, բուռն քննարկումների տեղիք է տվել:14 փետրվարի, 2026 թ.Գրքի մեկնությունՄորգան Հաուզել «Փողի հոգեբանությունը»Ինչո՞ւ են ֆինանսապես կրթված մարդիկ երբեմն աղքատանում, իսկ շարքային աշխատողները՝ միլիոնատերեր դառնում։ Ինչպե՞ս է հնարավոր լինել բարձրագույն կրթությամբ ներդրող, բայց, փողի հետ գործ ունենալիս՝ անհաջողակ։14 փետրվարի, 2026 թ.