Մորգան Հաուզել, «Փողի հոգեբանությունը», բիզնես-գրականություն, թարգմանությունը՝ Անուշ Սեդրակյանի, 352 էջ, հրատ. «ՆյուՄեգ», 2025թ.:
Ինչո՞ւ են ֆինանսապես կրթված մարդիկ երբեմն աղքատանում, իսկ շարքային աշխատողները՝ միլիոնատերեր դառնում։ Ինչպե՞ս է հնարավոր լինել բարձրագույն կրթությամբ ներդրող, բայց, փողի հետ գործ ունենալիս՝ անհաջողակ։
Ֆինանսական հաջողությունը սոսկ գիտելիքի արդյունք չէ։ Այն ավելի խորքային է եւ կապված է մարդու վարքագծի, որոշումների, բնավորության ու ընտանեկան պատմության հետ։ Մորգան Հաուզելը ներկայացնում է փողի վերաբերյալ մեր վարքի լավագույն ուղեցույցը։
«Փողի հոգեբանությունը» գիրքը կօգնի ավելի լավ հասկանալ, թե ինչպես պետք է մտածել փողի մասին, ինչպես խուսափել ֆինանսական ծուղակներից եւ ինչպես կայացնել կայուն ու խելամիտ որոշումներ՝ բյուջեից կամ մասնագիտական փորձից անկախ։

