#9/2023
11 մարտի, 2023 թ.
ԽմբագրականՈւմ համար՝ աղետ, ում համար՝ հնարավորությունների պատուհանԱմեն երկիր ունի դիվանագիտության իր «ձեռագիրը», ինչպես՝ ամեն հացագործ, որքան էլ համեմատությունը կոպիտ հնչի: Բրիտանական դիվանագիտությունն, օրինակ, ուրիշի ձեռքով իր մրցակիցներին տապալելն է, ամերիկյանը՝ օգնություն տրամադրելով, ուզածին իր վերահսկողության տակ վերցնելը եւ այլն: Սրանք շատ գծապատկերային բնութագրեր են. բնականաբար յուրաքանչյուր դեպք, իրավիճակ ու ժամանակաշրջան իր ուղղումներն է մտցնում այդ «ձեռագրի» մեջ՝ սակայն պահպանելով գործելակերպի հիմնական սխեման:
ՎերլուծականՓաշինյանի սուտը բռնվեցԺողովրդական խոսք կա՝ գողինը եւ անառակինը 40 օր է: Քառասունը խորհրդանշորեն է ասված, իրականում կարող է պահանջվել դրանից ավելի քիչ կամ ավելի շատ ժամանակ, բայց ամեն դեպքում զանցանքը կբացահայտվի`ոչինչ գաղտնի չի մնում: Նույն կանոնն է գործում նաեւ ստախոսի պարագայում: Շատերի հիշողության մեջ դեռ թարմ է մոտ մեկ տարի առաջ ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող անձի հայտարարությունը, որն Ազգային ժողովում հնչեց 2022թ. ապրիլի 13-ին՝ արցախյան թեմայի համատեքստում: Փաշինյանը հայտարարել էր, թե միջազգային հանրությունը պահանջում է մի փոքր իջեցնել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի նշաձողը:
Ազատ ամբիոնԱտամները սեղմած՝ պահել ԱրցախըՀաճախ եմ հիշում հայտնի առակը, երբ գայլերը դիմում են խորամանկության։ Նրանք առաջարկում են ոչխարներին, որ հանձնեն իրենց պաշտպանող շներին, որպեսզի միմյանց միջեւ խաղաղություն հաստատվի։ Ոչխարները միամտաբար հավատում ու հանձնում են շներին։ Շուտով գայլերը հաշվեհարդար են տեսնում ոչխարների հետ։
Շաբաթվա անցուդարձ4-11 մարտի 2023թ.Մարտի 5-ի կիրակնօրյա առավոտը Արցախում բացվեց ծանր գույժով. ադրբեջանական զինուժի խափանարար խումբը «Խայփալու» կոչվող տեղանքում թիրախավորել ու գնդակոծել էր ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենան՝ տարածելով ստոր ապատեղեկատվություն, թե մեքենայով զենք-զինամթերք էր տեղափոխվում: Անակնկալ դիվերսիոն ներթափանցման հետեւանքով զոհվել էր ոստիկանության 3 ծառայող, մեկը ծանր վիրավորվել էր:
Գրքի մեկնությունԳորան Վոյնովիչ «Հարավսլավիա, իմ հայրենիք»1991 թվականի ամռանը «Հարավսլավիա, իմ հայրենիք» վեպի հերոս, 11 տարեկան Վլադան Բորոյեվիչը վայելում էր իր մանկությունը այսօրվա Խորվաթիայի ծովափնյա Պուլա քաղաքում։ Անտեղյակ լինելով բաժանման նախաշեմին գտնվող երկրի լարվածություններից՝ նա եւ իր ընկերները ժամանակ են անցկացնում լողալով ու մարզական խաղեր խաղալով։ Նրա սերբ հայրը հարավսլավական բանակի հպարտ անդամ է, որի ընտանիքի հետ միասին վերադիրքավորում են Բելգրադում, որտեղ եւ Վլադանի մանկությունը կտրուկ ավարտվում է՝ հոր անհետացման հետ մեկտեղ։