Գորան Վոյնովիչ, «Հարավսլավիա, իմ հայրենիք», վեպ, «Զանգակ» հրատարակչատուն, 262 էջ, 2022թ.:
1991 թվականի ամռանը «Հարավսլավիա, իմ հայրենիք» վեպի հերոս, 11 տարեկան Վլադան Բորոյեվիչը վայելում էր իր մանկությունը այսօրվա Խորվաթիայի ծովափնյա Պուլա քաղաքում։ Անտեղյակ լինելով բաժանման նախաշեմին գտնվող երկրի լարվածություններից՝ նա եւ իր ընկերները ժամանակ են անցկացնում լողալով ու մարզական խաղեր խաղալով։ Նրա սերբ հայրը հարավսլավական բանակի հպարտ անդամ է, որի ընտանիքի հետ միասին վերադիրքավորում են Բելգրադում, որտեղ եւ Վլադանի մանկությունը կտրուկ ավարտվում է՝ հոր անհետացման հետ մեկտեղ։
Տասնյոթ տարի անց Վլադանը, որը հեռացել էր մորից, դեռեւս ապրում էր Սլովենիայում։ Նա Գուգլում փնտրում է հոր անունը եւ անսպասելիորեն բացահայտում ընտանեկան մութ գաղտնիքը։ Նրա բացահայտումն առ այն, որ ինքը փախուստի մեջ գտնվող ռազմական հանցագործի որդի է, նրան ճամփորդության է դրդում Բալկաններով՝ հորը գտնելու նպատակով։
Ճանապարհին նա սկսում է հասկանալ, որ իր ընտանիքի կործանումը սերտորեն կապված է իրեն շրջապատող իրականության քայքայման հետ։ Բորոյեվիչի ընտանիքի պատմությունը բացահայտում է այն մարդկանց ճակատագրերը, ովքեր կարողացել են խուսափել մահվանից, բայց չեն կարողացել շրջանցել պատերազմը։