Ընթացիկ համար#43/2026
ACNIS reView

Կենտրոնը մամուլում

Կենտրոնը մամուլում

«Шеф, всё пропало!». այն ժամանակվա հող հանձնողները հիմա դարձել են հողերի համար մեռնողներ (1in.am)

Հայաստանում նախորդ տարի տեղի ունեցած իշխանափոխությունից հետո երկրի նոր ղեկավարը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, երեք անգամ հանդիպել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում իր բանակցային գործընկերոջ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, Դուշանբեում, Սանկտ Պետերբուրգում և Դավոսում, բայց սրանք, ինչպես ինքը բացատրեց, պաշտոնական բանակցություններ չեն եղել, այլ ընդամենը ոչ պաշտոնական շփումներ, զրույցներ՝ միմյանց մոտեցումներին ծանոթանալու նպատակով: Իսկ պաշտոնական հանդիպման մասին խոսակցությունները շարունակվում են ավելի քան մեկ ամիս:

Կենտրոնը մամուլում

Եթե ասում են՝ պատերազմ է սկսվելու, պիտի հիմնավորեն՝ միջազգային ինչ իրավիճակ է փոխվել կամ գոնե ինչ երազ են տեսել (Factor.am)

ՌԱՀՀԿ ղեկավար, քաղաքագետ Մանվել Սարգսյանը Factor.am-ի հետ զրույցում անդրադառնալով Ադրբեջանի ու Հայաստանի ԱԳ նախարարների Փարիզյան հանդիպմանը՝ ասաց, որ այսօր Ադրբեջանի համար շատ էական է թե՛ բանակցային պրոցեսը, թե՛ քաղաքականությունը վերադարձնել գոնե սերժսարգսյանական ժամանակներին:

Կենտրոնը մամուլում

«Պոչը» կտրված չէ․ Արցախում հանրության կողմից իշխանության փոփոխության պահանջ կա (1in.am)

Դեկտեմբերի 14-ին մի շարք կադրային վերադասավորություններ են տեղի ունեցել Արցախում, մասնավորապես Արցախի նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով աշխատանքից ազատվել է Արցախի պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը և նշանակվել է ԱԻՆ պետ: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում ՌԱԱՀԿ տնօրեն Մանվել Սարգսյանը նշեց, որ Արցախում արդեն մի քանի ամիս առաջ եղել են ուժային կառույցների ղեկավարների փոփոխություններ, այսինքն՝ փոփոխությունների մի փուլ ավարտվել էր, որոնք կապված էին Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունների հետ, փոխվել են նաև ադմինիստրատորներ, այժմ փոփոխությունների երկրորդ փուլն է:

Կենտրոնը մամուլում

Քաղաքագետ Մ․Սարգսյանը՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի և Արցախի ՊԲ նոր նշանակումների մասին (Armdaily.am)

Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններից անցել է շուրջ մեկ շաբաթ, սակայն Հայաստանի ռազմավարական գործընկեր պետությունը դեռ չի շնորհավորել Նիկոլ Փաշինյանին և նրա քաղաքական թիմին։ Ինչու՞։ Հարցին պատասխանում է քաղաքագետ Մանվել Սարգսյանը։ Մասնագետը նաև անդրադարձ է կատարում Արցախի պաշտպանության բանակում վերջին նշանակումներին։

Կենտրոնը մամուլում

Հանրությունը հավատում է մեկ մարդու․ եթե հանրության վերաբերմունքը փոխվի նրա նկատմամբ, լուրջ խնդիրներ ենք ունենալու (1in.am)

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) տնօրեն Մանվել Սարգսյանը։

Կենտրոնը մամուլում

Արցախյան պատերազմը սկսվել է նրանից, որ միակողմանի ճնշվել են հանրության իրավունքները. Մանվել Սարգսյան (Galatv.am)

Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Մանվել Սարգսյանը, անդրադառնալով «Եվրոպական գործընկերություն հանուն Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման (EPNK)» նախաձեռնության շրջանակներում իրականացված հետազոտությանը, նշեց, որ հանրությանը ներարկում են մի տեսակետ, ըստ որի՝ ճիշտ ու սխալ, մեղավոր և անմեղ չկա, և իրենց պետք է միավորի սոցիալական արդարությունը, սակայն այստեղ բոլոր մոտեցումներից բաց թողնված է մի կատեգորիա՝ իրավունքը:

Կենտրոնը մամուլում

ՀՀԿ ակումբի վերջին փրկությունը խորհրդարանում հայտնվելն է (1in.am)

Շատ կուսակցություններ որոշել են չմասնակցել ընտրություններին, ինչը նշանակում է, որ իմաստ չէին տեսնում մասնակցելու մեջ, չէին տեսնում այն պայմանները, որոնց պարագայում իմաստ կլիներ մասնակցել։ Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ՌԱՀԿ ղեկավար, քաղաքագետ Մանվել Սարգսյանը։

Կենտրոնը մամուլում

Նույն ՔՊ-ում ալիքի վրա հավաքված ամորֆ մարդկանց խմբավորում է (1in.am)

ՌԱՀՀԿ տնօրեն Մանվել Սարգսյանի կարծիքով՝ բոլորը պարզ հասկանում են, որ հետհեղափոխական շրջանում այս ընտրությունները ժողովրդի համար քաղաքական միջոցառում է՝ ամրապնդելու տեղի ունեցած փոփոխությունները։ «Քաղաքական ուժերը զգում են, որ անելիք չունեն՝ ճիշտ այնպես, ինչպես չունեին հեղափոխության ժամանակ»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։