Օրհան Փամուք, «Ստամբուլ. հուշերի քաղաք», վեպ-հուշագրություն, թարգմանությունը՝ Արփի Աթաբեկյանի, էջեր՝ 34+60, Անտարես, 2022թ.:
Օրհան Փամուքի «Ստամբուլ. հուշերի քաղաք» յուրահատուկ վեպ-հուշագրությունը գրողի, նրա մանկության եւ սիրելի քաղաքի՝ Ստամբուլի պատմությունների միահյուսումն է։ Այս գրքում հեղինակը հավաքել է երեք հարյուրից ավելի նկարներ, արխիվային նյութեր տարբեր լուսանկարիչներից, իրենց ընտանեկան ալբոմից, գծագրեր ու փորագրանկարներ տարբեր ժամանակաշրջաններից։ Այդ նկարների շնորհիվ գիրքը նմանվել է արխիվի, որը ներառում է թե՛ գրավոր, թե՛ վիզուալ վկայություններ։
Ինքնակենսագրական դետալների շնորհիվ ընթերցողը ավելի մոտիկից է ծանոթանում Օրհան Փամուք գրողի կյանքին, ավելի լավ հասկանում նրա ոճը։
Բացի դրանից, հեղինակը ներառում է անձնական, գրական, գրողական այնպիսի մանրամասներ, որ ընթերցողը այս գրքի շնորհիվ կարող է ավելի հեշտությամբ վերծանել նրա մեծ գրական ստեղծագործությունները («Սեւ գիրքը», «Լուռ տունը», «Անմեղության թանգարանը» եւ այլն)։ Ինչ-որ տեղ բարդ, խորքային պատմական ակնարկներն ու անձնական կյանքի, իր մանկության մասին մանրամասները փոխլրացնում են միմյանց եւ ընթերցողին մատուցում լուսանկարների, տեքստի ու հուշի յուրահատուկ սինթեզ։