Կամալա Հարիս, «Մեր դավանած ճշմարտությունը», հուշագրություն, անգլերենից թարգմանությունը՝ Աստղիկ Սարգսյանի, 420 էջ, «ՆյուՄեգ» հրատ., 2025թ.:
Աշխարհի ազդեցիկ կանանցից մեկը պարզ ու ոգեշնչող կերպով պատմում է իր արտասովոր կյանքի եւ կարիերայի մասին։ ԱՄՆ պատմության մեջ առաջին կին փոխնախագահը 10 տարվա ընթացքում կարիերայի անհավանական թռիչք է ունեցել՝ դատախազից հասնելով իշխանության Օլիմպոսին: Այդ ճանապարհին Հարիսը երբեք չի վախեցել կոտրել կարծրատիպեր եւ չի ընկրկել դժվարությունների առջեւ: Այս կնոջ գործունեության շնորհիվ ԱՄՆ-ում պակասել են հանցագործությունները:
Տնտեսական ճգնաժամից հետո նա հազարավոր ընտանիքների օգնել է պահպանել իրենց տները, պայքարել է կորպորացիաների ու բանկերի չարաշահումների դեմ եւ նրանցից գանձել բազմամիլիարդ տուգանքներ: Հարիսն անկեղծանում է այս գրքում՝ գրելով աղքատ ու վտանգավոր թաղամասում անցկացրած մանկության տարիների, ներգաղթյալների դուստր լինելու պատճառով վաղ տարիքում ստացած անհավասարության դասերի ու այն մասին, թե որքան դժվար էր 50 տարեկանում նորից կյանքը դասավորել երկու երեխա ունեցող, ամուսնալուծված տղամարդու հետ:
Կամալան պատմում է իր երազանքների, կենսունակության, արդարության հանդեպ կրքի ու իր զարմանալի կյանքի մասին: Այս գիրքը նաեւ դժվարին ժամանակներում խնդիրների լուծման, ճգնաժամային կառավարման եւ առաջնորդության յուրահատուկ ձեռնարկ է: