Իտալո Կալվինո, «Անտես քաղաքները», վեպ, թարգմանությունը՝ Զավեն Բոյաջյանի, 252 էջ, «Անտարես», 2022թ.:
«Անտես քաղաքները»՝ Իտալո Կալվինոյի հռչակավոր գործերից մեկը (1972), պոստոմոդեռնիստական ոգով եւ ցնորատեսությամբ դրոշմված յուրօրինակ վեպ է, որը գրողը համարել է «քաղաքների հանդեպ տածած սիրո վերջին պոեմի պես մի բան»:
Կալվինոյի բնորոշմամբ՝ «բազմանիստի նման» ստեղծված այս գիրքը կազմված է կանանց անուններով կոչվող 55 երեւակայական քաղաքի պերճախոս նկարագրություններից, որոնք ընդմիջվում են այդ նկարագրությունների հեղինակի՝ միջնադարյան նշանավոր ճանապարհորդ Մարկո Պոլոյի եւ նրա ունկնդիր Խուբիլայ խանի իմաստասիրական զրույցներով:
Խորունկ պոետիզմը կառուցվածքի մաթեմատիկական ճշգրտության հետ զուգորդված պատումը առակաբանության ոճով անդրադառնում է կյանքի ու մահվան, ժամանակի, քաղաքակրթության, մշակույթի, հիշողության թեմատիկ շերտերին: