Tuesday, 26 November 2024

B Book Review

Ջեյմս Ջոյս, «Դուբլինցիներ»

Star InactiveStar InactiveStar InactiveStar InactiveStar Inactive
 

Ջեյմս Ջոյս, «Դուբլինցիներ», պատմվածքների ժողովածու, էջերի քանակը՝ 288, «Զանգակ» հրատարակչություն, 2020թ.:

Իր ստեղծագործություններում Ջոյսը միտում է ունեցել պատկերելու հայրենի Իռլանդիայի հոգեկան կյանքի պատմությունը՝ գործողությունների առանցք դարձնելով Դուբլինը՝ որպես «կաթվածի կենտրոն»: Հեղինակը ներկայացնում է քաղաքը, միջին խավի մարդկանց, անտարբերության մթնոլորտը, եւ դա անում է չորս հայեցակետով՝ մանկություն, պատանեկություն, հասունություն եւ հասարակական կյանք:

Չնայած ճիգերին՝ նրա հերոսները չեն կարողանում դուրս գալ փակուղուց, փոխել իրենց կյանքի միօրինակ գունապնակը, բայցեւ երազող են՝ երազ, որ փախուստի աշխարհն է: Կամաց -կամաց փակուղին լայնացնելով, Ջոյսը կարծես մոտենում է անհնարինության գագաթակետին` «Մեռյալներին», որտեղ անհնարինությունն արդեն համամարդկային բնույթ է կրում, այն բոլորինն է, դուրս ամեն սահմանից:

Թվում է՝ մնացած պատմվածքները «Մեռյալների» համար նախաբան են ծառայում, քայլ առ քայլ ընթերցողին մոտեցնելով վերջին ու հիմնական ասելիքին: Ջոյսի այս պատմվածքների ժողովածուն երբեմն համարում են գիրք անհնարինության մասին:

«Դուբլինցիներ»-ում առկա կարեւորագույն երեւույթը էպիֆանիան է՝ աստվածահայտնությունը: Հարկ է նշել, որ «Դուբլինցիները» հայերեն թարգմանությամբ առաջին անգամ է լույս է տեսնում համալրված` ներառելով նախկինում չթարգմանված պատմվածքները:

The Armenian Center for National and International Studies

Yerznkian 75, 0033
Yerevan, Armenia

Tel.:

+374 10 528780 / 274818

Website:

www.acnis.am

  

The views of the authors do not necessarily reflect those of the Center.

While citing the content, the reference to "ACNIS ReView from Yerevan” is obligatory.