Monday, 25 November 2024

B Book Review

Հրաչ Բեգլարյան «Մղձավանջներ»

Star InactiveStar InactiveStar InactiveStar InactiveStar Inactive
 

Հրաչ Բեգլարյան, «Մղձավանջներ», գեղարվեստական արձակ, 268 էջ, «Անտարես», 2023թ.:

«Մղձավանջներ»-ը Արցախյան առաջին պատերազմի եւ նրանից հետո առաջացած հասարակական-քաղաքական հարաբերությունների մասին է:

Վեպի հերոսները սովորական մարդիկ են՝ տարբեր մասնագիտությունների տեր, որոնց պատերազմը հայրենիքի զինվոր է դարձրել: Կռվում են՝ չկորցնելով իրենց մարդկային նկարագիրը, կռվում են՝ հավատալով, որ պատերազմից հետո ամեն ինչ լավ է լինելու:

Բայց ավարտվում է պատերազմը, եւ երեկ նույն խրամատի մեջ իրար հետ հաց կիսող ու միմյանցից մահ փախցնող ընկերները հայտնվում են տարբեր խրամատներում: Ինչքը, այն ձեռք բերելու դաժան մրցավազքը մոռանալ են տալիս ամեն բան:

Եվ պատահական չէ, որ հերոսները կյանքի դաժան իրականությունից փախչելու համար հաճախ ապավինում են նույնիսկ մղձավանջներին:

The Armenian Center for National and International Studies

Yerznkian 75, 0033
Yerevan, Armenia

Tel.:

+374 10 528780 / 274818

Website:

www.acnis.am

  

The views of the authors do not necessarily reflect those of the Center.

While citing the content, the reference to "ACNIS ReView from Yerevan” is obligatory.