Ընթացիկ համար#43/2026
ACNIS reView

Ազատ ամբիոն

Ազատ ամբիոն

«Անորոշ խոսքի» դեստրուկցիան

Հստակություն չունեցող, ոչ միանշանակ, անորոշ արտահայտությունները, առաջարկները, նախագծերը եւ այլն (հետայսու կանվանենք դրանք որպես «անորոշ խոսք») պոտենցիալ շահարկումների առիթ են ինչպես դրանց հեղինակների, այնպես էլ վերջիններիս ընդդիմախոսների համար: Բանն այն է, որ «անորոշ խոսքը» կարելի է մեկնաբանել այնպես, ինչպես ձեռնտու է մեկնաբանողին կամ այնպես, ինչպես մեկնաբանողը պատկերացրել (վերծանել) է այն իր մտքում, ինչը կարող է դժգոհություն, անհամաձայնություն, զայրույթ առաջացնել այդպիսի խոսքի սեփական, դիմացինի մեկնաբանությունից տարբերվող մեկնաբանություն ունեցողների մոտ: Այդ իսկ պատճառով քաղաքական կյանքում…

· Էդգար Վարդանյան

Ազատ ամբիոն

«2021-ին կանգնած ենք լինելու ՀՀ տարածքներ ունենալ-չունենալու խնդրի առջեւ»

«Այն, ինչ տեղի ունեցավ այս պատերազմի ժամանակ, արդեն իսկ նախանշվել էր 2016-ի Ապրիլյան պատերազմում»,- օրեր առաջ երկրում առաջացած իրավիճակը քննարկելու նպատակով հրավիրված խորհրդարանական լսումների ընթացքում ասել է հեռուստամեկնաբան, հակամարտությունների փորձագետ Նաիրի Հոխիկյանը։

· Վարդուհի Դանիելյան

Ազատ ամբիոն

Համախմբվելը օրվա հրամայականն է

Բազմամյա ավանդույթ է. քաղաքականության մեջ ակտիվ անձինք տարբեր հարթակներից խոսք են ասում, իսկ մնացածը համաձայնում կամ քննադատում է: Կան նաեւ մարդիկ, ովքեր իրենց երկրի մասին մտորում են գիշեր-ցերեկ, բայց հազվադեպ են արտահայտվում կամ, ընդհանրապես, լռում են, քանի որ չեն տիրապետում լայն զանգվածների վրա ազդելու արվեստին կամ էլ պարզապես իմաստ չեն տեսնում դրանում:

· Թաթուլ Մանասերյան

Ազատ ամբիոն

Ոչինչ պատահական չի եղել, սակայն արթնացումի մեծ ժամը մոտեցել է

Հազիվհազ կարողացանք գլխի ընկնել, որ 1998-2008 թվականներին երկրի երկու ղեկավարների` Քոչարյանի ու Սարգսյանի հասցեին այն ժամանակվա ընդդիմադիրների հորինած պիտակներն ու ածականները ոչ այլ ինչ էին, եթե ոչ հստակ ծրագիր, որը նրանք` իշխանությունը զավթելով, իրականացրին առնվազն հարյուրապատկված ծավալներով: Հիշենք.

· Հրաչուհի Փալանդուզյան

Ազատ ամբիոն

Ո՞րն է, որտե՞ղ է փրկօղակը

Մալաթիա թաղամասից ոտքով հասա Երրորդ մասի մետրոյի կայարան, այնտեղից Այրարատ կինոթատրոն, կանգառի կրպակից գնեցի «Ազգ» թերթն ու այդ պահին նկատեցի, որ տրամվայը մոտենում է: Բարեբախտություն էր, թե չէ մինչեւ ռադիոտուն էլի պետք է ոտքարշավ կատարեի: Շտապեցի դեպի մարդկանցով լցված դուռը, ոտքս դրեցի աստիճանին ու հենց այդ պահին աչքս ընկավ թերթի ճակատին: Գույժ՝ Գետաշենն ընկավ, Կրպեյանը զոհվեց… Հարվածից օրորվեցի, մեջքով ուղիղ ասֆալտին էի շրմփալու, անծանոթ մարդիկ բռնեցին, հրեցին դեպի տրամվայի ներսը:

· Հրաչուհի Փալանդուզյան

Ազատ ամբիոն

Լրջացե՛ք, հայեր, մեզ ծանր պայքար է սպասում

Ֆեյսբուքը վարչապետ է ընտրում, նշանակում, ազատ արձակում: Ով ուշադրության արժանի կամ անգամ անարժան մի գրառում է անում, մեկնաբանություն է գրում, դառնում է վարչապետի հավանական թեկնածու: Ռուսաստանի հայ գործակալներն էլ իրենց հանձնարարված անուններն են արագ-արագ շրջանառում:

· Նարինե Մկրտչյան, Նաիրի Հոխիկյան

Ազատ ամբիոն

Կորսված հայրենիքի ցավը

Նոյեմբերի 11։ Շատ թեթեւ ձեռքով մենք կորցրինք Արցախը։ Մենք կորցրինք սերունդ, դարձանք անհայրենիք... Ու այս մեծագույն աղետի կողքին հնչում է ՀՀ վարչապետի խոսքը, որ իրենք պայքարելու են։ Ուզում եմ հարցնել, թե ում դեմ է պայքարելու եւ կամ այդ պայքարից հետո նա կարողանալու՞ է ետ վերադարձնել մեր կորսված հայրենիքը։

· Նատաշա Պողոսյան, Արա Թադեւոսյան

Ազատ ամբիոն

Կործանվող միֆեր

Հասարակությունները միֆերով են սնվում ու միֆերով են մտածում: Միֆերը նստած են մեզանից յուրաքանչյուրի գլխում: Կախված նրանից, թե ինչ միֆերի են անգիտակից կերպով հավատում անձերը` համապատասխան արդյունք է ունենում անձերի հավաքականությունը` հասարակությունը եւ պետությունը:

· Ստեփան Դանիելյան

Ազատ ամբիոն

Արցախյան պատերազմ. անթաղ դիակներ

Ադրբեջանցիների դիակների խնդիրն ամեակարեւոր ու նշանակալից քաղաքական ցունամիի էֆեկտ առաջացնելու ներուժ ունեցող «ռումբն» է, որը մեզանում գրեթե չի ընկալվում եւ, հետեւաբար, չի օգտագործվում պատշաճ կերպով: Ուստի հարկ է որոշակիորեն մանրամասնել թե՛ տվյալ խնդիրը, եւ թե՛ այն արդյունքները, որոնք մենք կարող ենք ստանալ:

· Սարո Սարոյան

Ազատ ամբիոն

Պատերազմը ցույց է տալիս, թե ով ով է

Պատերազմը` մարդկային ողբերգություն լինելով հանդերձ, ակամա մի շարք հետաքրքիր բացահայտումներ է անում: Մասնավորապես, ինչպես հայելու մեջ, այն արտացոլում է յուրաքանչյուր պետության իրական դեմքը` առանց շպարի: Կարելի է այդ «հայելու» մեջ անսխալ տեսնել, թե ով ով է, հասկանալ` ով է դաշնակիցդ եւ ով` թշնամուդ հանցակիցը:

· Վահե Գրիգորյան

Ազատ ամբիոն

Որտե՞ղ փնտրենք մեր ուժը

Մի քանի տարի առաջ հոգուս մեջ տարօրինակություններ սկիզբ առան: Պատահականորեն հնդկական սերիալից («Ի՞նչ անվանել այս սերը-1») մի դրվագ դիտեցի ու դարձա հնդկասեր: Անբացատրելի էր այն զգացողությունը, որ այդ հեռավոր երկրում ահռելի ու հզոր պետություն կառուցած հինդուսները հայերիս ամենահոգեհարազատ էակներն են:

· Հրաչուհի Փալանդուզյան

Ազատ ամբիոն

Պետական կառավարման վերին օղակն իր անգործությամբ միացրել է մահվան հոսքագծերը

«Կորոնավիրուսից այսօր մահացել է ութ պացիենտ», «կորոնավիրուսից այսօր մահացել է հինգ պացիենտ», «ավտովթարից այսօր մահացել է երեք հոգի»: Մեր աչքը, մեր ականջը սովորում է այս լրահոսին, մենք դադարում ենք դիմադրել, դադարում ենք մտածել, հասկանալ պատճառները, փորձել փոխել իրավիճակը:

· Գեղամ Նազարյան

Ազատ ամբիոն

Պետական սկանդալ. նվիրված անձնագրեր` ո՞ւմ եւ ինչի համար

Դիվանագիտական անձնագրերի սկանդալը շատ ավելի խորն է, քան կարող է թվալ առաջին հայացքից: Դա ուղիղ ճանապարհ է` հասկանալու այս իշխանության նոր մերձավոր շրջապատը, հետաքրքրությունների շրջանակը։

· Գեղամ Նազարյան

Ազատ ամբիոն

Կառավարության կուտակած անլուծելի խնդիրների շարքից

Համաշխարհային պրակտիկան համոզում է, որ ցանկացած կառավարություն ունի վսեմ մի առաքելություն` դիմագրավել մարտահրավերներին ու առաջացած խնդիրներին եւ գտնել դրանց լուծումները։ Որքանով կարողանում է դա անել` այնքանով հաջողակ է այդ կառավարությունը: Իսկ երբ դրանք իր համար դառնում են անլուծելի, առաջանում է կառավարման ճգնաժամ` համապատասխան հետեւանքներով։ Առավելապես` շատ ծանր:

· Դանիել Փանյան

Ազատ ամբիոն

Ժամանակավրե՞պ էր արդյոք վարչապետի շնորհավորանքը Լուկաշենկոյին

Երկար ժամանակ սոցցանցերում ամենաքննարկվող թեմաներից մեկը, որի արձագանքները շարունակվում են մինչեւ օրս, Բելառուսի նախագահի պաշտոնում Ալեքսանդր Լուկաշենկոյի վերընտրվելու կապակցությամբ Նիկոլ Փաշինյանի հղած շնորհավորական ուղերձն էր: Շատերն անհարկի էին համարում ՀՀ վարչապետի շտապողականությունը` նշելով, որ պաշտոնական հաղորդագրությանն ի տրիտուր` Մինսկում չեն դադարում նախագահական ընտրությունների արդյունքները վիճարկող եւ Լուկաշենկոյի հրաժարականը պահանջող բազմամարդ հանրահավաքները: Փաշինյանի հապճեպ շնորհավորանքը, նրանց կարծիքով, անհարգալից վերաբերմունքի դրսեւորում էր նախեւառաջ ցույցերի մասնակիցների…

· Էդգար Վարդանյան

Ազատ ամբիոն

Հայ-ադրբեջանական սահմանային բախումները ցույց տվեցին, թե ով ով է

Հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած մարտական գործողությունների պատճառների ու հարակից մյուս հանգամանքների մասին դեռ շատ կգրվի: Հանգամանորեն վերլուծության կենթարկվեն հուլիսյան իրադարձությունները եւ պատերազմական իրավիճակի տրամաբանությունը աշխարհաքաղաքական ներկա զարգացումների ավելի լայն համատեքստում: Կարծարծվեն այն հարցերը, թե ով ինչպիսի մարտական ու տեխնիկական պատրաստվածություն ունի, ով էր մեղավոր կատարվածի մեջ եւ ով ինչ խնդիր էր դրանով փորձում լուծել:

Ազատ ամբիոն

Իռլանդական տնտեսական հրաշքը

Իռլանդիայի Հանրապետության տնտեսական քաղաքականության անգամ հպանցիկ ուսումնասիրությունը ցայտուն կերպով ցույց է տալիս, թե ինչպիսի արմատական քայլեր էին ձեռնարկվել այդ երկիրն աղքատությունից հանելու եւ դարձնելու Արեւմտյան Եվրոպայի առաջատար տնտեսական լոկոմոտիվներից մեկը։ Մինչեւ 1990-ական թվականների սկիզբը Իռլանդիային չէր հաջողվում հասնել տնտեսական առաջընթացի։ Բայց շատ չանցած` տեղի ունեցավ անհավանական թվացող տնտեսական հրաշքը:

· Հովսեփ Եսայան