
Բանակցություններ հանուն բանակցությունների՞...
Արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացը մտել է փակուղի: Դա պաշտոնապես հաստատում են նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի ներկայացուցիչները, որոնք շեշտում են «խաղաղ կարգավորմանն ուղղված հանձնառությունների հանդեպ կողմերի հավատարմության կարեւորությունը», ինչպես եւ Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին՝ որերորդ անգամ հայտարարելով, որ «հակամարտությունը պետք է կարգավորվի քաղաքական բանակցությունների միջոցով»: Բայց ո՞րն է բանակցությունների իմաստը: 2016թ. ապրիլյան պատերազմից հետո Հայաստանը լիակատար իրավական հիմք ուներ ճանաչելու Արցախն իբրեւ անկախ պետություն,…














