Ընթացիկ համար#43/2026
Հեղինակ

Մանվել Սարգսյան

Հրապարակումներ · 178

Վերլուծական

Հայաստան 2018. առասպելների փլուզման ժամանակը

2018-ը մոտենում է ավարտին: Հայաստանում դա նշանակում է 1988թ. ղարաբաղյան շարժման արդյունքում ծնված քաղաքական դասի տիրապետության երեսնամյա ժամանակաշրջանի ավարտը: Երկիրն անցավ ողջ շրջափուլը. ավտորիտար համակարգի ստեղծումից (1996), «ռազմական օլիգարխիայի» վերելքից եւ անկումից (1997-99), քրեաօլիգարխիկ վարչակարգի արմատավորումից (2003-2018) մինչեւ «թավշյա» հեղափոխություն (2018): Կառավարման համակարգից դուրս մղված քաղաքական դասի հետ մեկտեղ պատմության գիրկն անցան քաղաքական կյանքում արմատացած քաղաքական պայքարի գաղափարներն ու մեթոդները: Ավարտվեց ազատ ընտրությունների բացակայության պայմաններում երկարատեւ…

· Մանվել Սարգսյան

Վերլուծական

Ինչո՞վ է մտահոգ Ադրբեջանը եւ ինչո՞ւմ է փոխըմբռնման հասել Հայաստանի հետ

Անցած ողջ շաբաթվա ընթացքում հայ հասարակությունն իր ուշադրությունը կտրուկ սեւեռել էր ղարաբաղյան խնդրի վրա: Այնպես էր ստացվել, որ համընկել էր երկու իրադարձություն: Փոխվել էր Արցախի պաշտպանության բանակի հրամանատարը, եւ ինտրիգահարույց հայտարարությամբ հանդես էր եկել Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը: Դեկտեմբերի 18-ին Էլմար Մամեդյարովը հայտարարեց. «Համարում եմ, որ Միլանում իմ հայ գործընկերոջ հետ վերջին հանդիպմանը մենք առաջին անգամ երկար ժամանակահատվածից հետո հասել ենք փոխըմբռնման... Մենք կքննարկենք հակամարտության հանգուցալուծման ուղիները։ Ադրբեջանը հակամարտության խաղաղ կարգավորման կողմնակից…

· Մանվել Սարգսյան

Վերլուծական

Ինչպե՞ս պետք է հակամարտող հանրությունները ձեռք բերեն քննադատական մտածողության հմտություններ

2017 թվականին International Alert կազմակերպությունը ձեռնարկել էր մի ուսումնասիրություն, որը ցույց կտար պատերազմի հնարավոր այլընտրանքները, հակամարտության փոխակերպման ուղիները: Հետազոտության արդյունքները ներկայացված են 2018թ. հոկտեմբերին հրապարակված` «Խաղաղության տեսլականը. Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին կարծիքների վերլուծություն» զեկույցում:

· Մանվել Սարգսյան

Վերլուծական

Հարուստ հայերին հետաքրքրո՞ւմ է արդյոք ազգային պետականությունը

Հայաստանի Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների նախաշեմին առաջացել է հանրային բանավեճի միանգամայն սպասված գծապատկեր: Դա տեղի է ունեցել այն պատճառով, որ նախընտրական մրցավազքին միացել է Հայաստանի նախկին իշխող` Հանրապետական ​​կուսակցությունը (ավելի շուտ` այն, ինչ նրանից մնացել է): Հետեւաբար` ստեղծվել է մի իրավիճակ, որտեղ ուշադրության կենտրոնում հայտնվել է նախկին եւ ներկա իշխանությունների փոխադարձ կշտամբանքների թեման: Նոր իշխանությունները նախկին կառավարող կուսակցությանը նախատում են ընտրությունները կեղծելու, դատական ​​համակարգի ազատությունը ճնշելու, կանխամտածված կերպով երկրի քաղաքացիների…

· Մանվել Սարգսյան

Վերլուծական

ՀԱՊԿ-ում հայաստանյան քաղաքականության համար հնարավորությունների լայն հորիզոններ են բացվում

Սովորաբար` գնահատելով հետխորհրդային ինտեգրացիոն նախագծերում (ԱՊՀ, Եվրասիական տնտեսական միություն, ՀԱՊԿ) Հայաստանի մասնակցության ասպեկտը, հայ հասարակությունը խնդիրը դիտարկում է քաղաքակրթական ընտրության լույսով: Շատերը կարծում են, որ այդ նախագծերին մասնակցությունը խաթարում է ինքնիշխանությունը, խոչընդոտում Հայաստանի ժողովրդավարական առաջընթացին եւ, նույնիսկ, սպառնում նրա անվտանգությանը: Հետեւաբար` առաջարկվում են քաղաքականության այլ ուղղություններ, որոնցից մեկն էլ արեւմտյան կառույցների հետ (ՆԱՏՕ, ԵՄ) սերտաճումն է: Եվ դարձյալ նման առաջարկները հիմնավորվում են արժեքների ու քաղաքակրթության…

· Մանվել Սարգսյան

Վերլուծական

Խորհրդարանական ընտրություններ. ով ի՞նչ հույսեր է փայփայում

Որքան մոտենում է Հայաստանի Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզչության մեկնարկը, այնքան ավելի ակնհայտ են դառնում քաղաքական ուժերի մտադրությունները: Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կուսակցությունը փորձում է ընտրողների համար ընդունելի ընտրացուցակ կազմել եւ ամենաքիչն է մտածում հաղթանակի մասին` որին ոչ ոք չի կասկածում: Ամենաշատ իրարանցումն այլ կուսակցությունների շրջանում է: Նրանք համոզված են, որ բոլոր իրենց ջանքերն ուղղված են լինելու ընդդիմությանը հատկացվելիք մանդատների երեսուն տոկոսից առավելագույնը ստանալուն: Միայն երկու ուժ կարող է ունենալ այդպիսի հնարավորություն. դա…

· Մանվել Սարգսյան

Վերլուծական

Ռուսաստանը եւ Հայաստանի հարեւանները խառնվել են իրար. ի՞նչ անակնկալներ է պատրաստում Միացյալ Նահանգները տարածաշրջանում

Հոկտեմբերի վերջին դրսեւորված` Հայաստանի հարեւան երկրների եւ Ռուսաստանի ակտիվացումը նորից արդիականացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության թեման նոր միջազգային պայմաններում: Հայաստանը չի կարող հաշվի չառնել իր շուրջը կատարվող այդպիսի ակտիվացումը:

· Մանվել Սարգսյան

Վերլուծական

Նոր խարդավանքներ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ

Այս տարվա դեկտեմբերին երկրում կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների առնչությամբ կարծիքներ են հնչում, թե ընտրություններն այս տարի անցկացնելու՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի անսպասելի որոշումը կարող է ինչ-որ կերպ կապված լինել արցախյան հիմնախնդրի հետ: Նման խոսակցությունների առիթ է ծառայել սեպտեմբերի 28-ին Դուշանբեում անցկացված՝ ԱՊՀ գագաթաժողովը, որից հետ Փաշինյանն առաջին անգամ բարձրաձայնեց ԱԺ արտահերթ ընտրությունները դեկտեմբերին անցկացնելու մտադրությունը: Քանի որ այդ գագաթաժողովի շրջանակներում տեղի էր ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը եւ…

· Մանվել Սարգսյան

Վերլուծական

Կարելի՞ է արդյոք մեր քաղաքական փոփոխությունները հեղափոխություն կոչել

Որքան ավելի առաջ է գնում Հայաստանում իշխանափոխության գործընթացը, այնքան ավելի հաճախ է հնչում հարցը, թե ինչպե՞ս կարելի է բնութագրել երկրում տեղի ունեցած զանգվածային ժողովրդական շարժումը: Ամենաշատ վեճերը հետեւյալ երկընտրանքի շուրջ են. դա «թավշյա» հեղափոխությո՞ւն էր, թե՞ գործ ունենք պարզ իշխանափոխության հետ: Կարծիքները, բնականաբար, կիսվում են:

· Մանվել Սարգսյան

Վերլուծական

Հայ-ռուսական հարաբերությունների նոր փուլը եւ Ադրբեջանը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Մոսկվա այցի նախօրեին կրքեր էին բռնկվել ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Հայաստանում: Բոլոր կողմերից հնչում էր այն ամենը, ինչ հնարավոր էր ենթադրել Փաշինյան-Պուտին հանդիպման հետ կապված ակնկալիքների մասով: Հայաստանի նոր կառավարության ներքին քաղաքականությամբ Մոսկվայի մտահոգության եւ այդ առթիվ Հայաստանի վարչապետի պարզաբանումներից Ռուսաստանի ղեկավարության սպասելիքների մասին պաշտոնատար անձանց ու քաղաքագետների անկեղծ հայտարարություններն անցել էին նույնիսկ հումորի տարակարգը:

· Մանվել Սարգսյան

Վերլուծական

Ինչի՞ կհասցնի ուղիղ ժողովրդավարությունը կլանային հասարակության մեջ

Իշխանափոխությունից հետո Հայաստանում ամենաքննարկվող թեմաներից մեկը դարձավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկած ուղիղ ժողովրդավարության գաղափարը: Պետական կառավարման համակարգի պարբերական բռնազավթման, ազատ ընտրությունների մեխանիզմի եւ արդարադատության համակարգի կաթվածահարության պայմաններում հայ հասարակության մեջ զգալիորեն մեծանում է այդ գաղափարի գրավչությունը:

· Մանվել Սարգսյան

Խմբագրական

Որպեսզի ողջ էներգիան «շչակը չկլանի»

Լճացման շրջանի խորհրդային ժամանակներում մի զվարճապատում կար: Կուսակցական մի գաղափարախոսի հարցնում են. «Ինչո՞ւ հեղափոխության գնացքն այդպես էլ չհասավ մինչեւ կոմունիզմ»: Սա պատասխանում է. «Որովհետեւ ամբողջ էներգիան կլանեց շչակը»:

· Մանվել Սարգսյան

Վերլուծական

Արցախի քաղաքական դասը մնացել է բախտի քմահաճույքին

Հայաստանում ակտիվ ներքին գործընթացների խորապատկերին Արցախը հայտնվել է լճացման մեջ: Խոսքը քաղաքականապես գործուն միջավայրի մասին է` ինչպես իշխող ընտրախավի, այնպես էլ ընդդիմադիր տրամադրված շրջանակներում:

· Մանվել Սարգսյան

Վերլուծական

Ինչի՞ վրա է իր հույսը դնում Ադրբեջանը

Վերջին ամիսների ամենահրատապ թեմաներից մեկը Ադրբեջանում ռազմական հիստերիայի խնդիրն է: Հայաստանում «թավշյա հեղափոխության» սկսման պահից այդ երկիրը բռնկվել է «լայնածավալ պատերազմի» գաղափարով եւ չի դադարում զենք ճոճել: Ըստ երեւույթին, դրա համար ծանրակշիռ պատճառներ կան, որոնց մասին էլ կարելի է խոսել սույն հոդվածում:

· Մանվել Սարգսյան

Վերլուծական

Սեփականությունը չի կարող պաշտպանված լինել, եթե հասարակությունը չի ճանաչում դրա օրինականությունը

Հայաստանի ժամանակավոր կառավարության ձեւավորման առաջին օրերից երկրում սկսեցին քննարկումներ, առաջին հերթին՝ կոռուպցիայի դեմ պայքարի ուղիներ գտնելու եւ ազատ ընտրությունների անցկացման համար պայմաններ ստեղծելու վերաբերյալ: Պետական բյուջեի հանդեպ նախկին իշխանությունների կատարած լայնածավալ մեքենայությունների մասին աճող տեղեկատվական ալիքը ցնցում առաջացրեց հասարակության բոլոր շերտերում: Քաղաքացիները պարզապես չեն հասկանում, թե ինչպես կարելի է իրավիճակը շտկել պետական կառավարման համակարգում, որը տասնամյակներ շարունակ թաղված է եղել համապարփակ կոռուպցիոն սխեմաներում: Առայժմ նոր կառավարությունը խոստանում է…

· Մանվել Սարգսյան

Վերլուծական

Արցախյան խնդիրը՝ Հայաստանում իշխանափոխության խորապատկերին

Հայաստանում իշխանափոխությունը նոր լույսով ներկայացրեց հայոց պետականության ամենահանգուցային դիտանկյունները` ԼՂՀ քաղաքական վիճակի եւ նրա շուրջ միջազգային կոնֆլիկտային հարաբերությունների կարգավորման հիմնախնդիրները: Արցախյան գործոնի առաջվա փոխդասավորությունը խախտվել է: Հայաստանի պետական քաղաքականությունում եւ միջազգային հարաբերություններում ԼՂՀ-ի տեղի ու դերի նկատմամբ եղած մոտեցումները կորցրել են իրենց արդիականությունը: Առաջացել է միանգամայն այլ իրավիճակ, որը պահանջում է վերանայել մոտեցումները Արցախի հանդեպ՝ որպես երկրի, եւ ղարաբաղյան հիմնահարցի հանդեպ` որպես հայկական պետականության անվտանգության…

· Մանվել Սարգսյան

Վերլուծական

Ի՞նչ է կատարվում Հայաստանում

Երեւանի եւ հանրապետության այլ քաղաքների փողոցներում անցկացվում է բողոքի ցույց՝ խաղաղ քաղաքացիական անհնազանդության տեխնոլոգիայի հիման վրա: Ցուցարարները լիովին ճիշտ են այդ ամենն անում՝ խաղաղ, ընդունելի միջոցներով, որոնք թույլատրված են Սահմանադրությամբ: Ակցիան թափ է առնում՝ ճշգրիտ հաշվի առնելով Հայաստանում 2012թ. Մաշտոցի պուրակի պաշտպանության առաջին նման գործողության միջոցներն ու արդյունքները: Եվ այսօր ականատես ենք Հայաստանում քաղաքական պայքարի նոր եղանակի տեսլականի աստիճանական ընկալման: Այս շարժման ժամանակ առաջին անգամ բարձրացվեց քաղաքական խնդիր, իսկ նրա օրակարգը զուտ համապետական բնույթ ու…

· Մանվել Սարգսյան