
Հենց Թուրքիան ու Ադրբեջանը ստացան այդ իրավունքը, հարձակվելու են Հայաստանի վրա (Lragir.am)
Մեր զրուցակիցն է Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) տնօրեն Մանվել Սարգսյանը

Մեր զրուցակիցն է Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) տնօրեն Մանվել Սարգսյանը

ՌԱՀՀԿ ծրագրերի տնօրեն, քաղաքագետ Մանվել Սարգսյանը` Սերժ Սարգսյանի մյունխենյան ելույթի եւ Ալիեւի հոխորտանքների մասին

«Բաց սահմանադրական շարժում`պերեստրոյկայի դրոշի տակ». սա քաղաքագետ Մանվել Սարգսյանի բնութագիրն է ղարաբաղյան շարժմանը:

Արցախյան շարժումը բոլորեց իր 30-ամյակը: Հատկանշական է, որ 88-ի իրադարձությունների նշանակության հանդեպ հետաքրքրությունը տարեցտարի աճում է, իսկ Շարժման 30-ամյակին այն հասավ աննախադեպ չափերի: Եվ դա հասկանալի է՝ նոր սերունդ է մեծանում, փորձում է հասկանալ նախորդի հաջողության ակունքները եւ, բացի դրանից, վերաիմաստավորման հարցը, կարծես թե, արդիականանում է: Հուսով եմ, որ ամեն տարի այս միտում կշարունակվի, եւ դա իմաստ ունի: Ինչո՞ւ: Որովհետեւ շատերին է հետաքրքրում այն հարցը, թե ինչպես եղավ, որ Շարժման հաջողությունից հետո մենք մտանք անհաջողությունների մի անվերջանալի շրջափուլի մեջ:

Շատերն ասում են` Ղարաբաղը ազատագրեցինք, իրավունքները չճանաչվեցին, Հայաստանը մտավ խնդիրների մեջ:

«Ե՛վ ճիշտ կա, և՛ սխալ: Առաջին իշխանությունները շատ հակասական իշխանություններ էին:

Մեր զրուցակիցն է Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) տնօրեն Մանվել Սարգսյանը

Ղարաբաղյան շարժման երեսուներորդ տարեդարձի մոտեցմանը համընթաց, մեծ հետաքրքրություն է նկատվում Հայաստանի հետ Լեռնային Ղարաբաղի վերամիավորման համար այս լայնածավալ ժողովրդական շարժման ակունքների հանդեպ: Սակայն, ինչպես սովորաբար պատահում է պատմական փաստերը լուսաբանելու ժամանակ, ակներեւ է ոչ այնքան վաղ անցյալի պատմության փաստերի աղավաղումը: Ընդ որում`առանց որեւէ հատուկ իմաստի ու նպատակի: Պարզապես մարդիկ տարբեր կերպ են նայում աշխարհին եւ տարբեր կերպ էլ նշանակալիություն են տալիս այս կամ այն փաստերին: Եվ քանի որ այս Շարժման զգալի թվով մասնակիցներ ողջ են, դեր են խաղում նաեւ գործընթացներին սեփական…

«Առաջինը՝ ցանկացած դիկտատորական ռեժիմներում գոյություն ունեն ներիշխանական խնդիրներ և երկրորդ ամենակարևոր գործոնը՝ արտաքին տենդենցներն են․ տարածաշրջանում կատարվում են լրջագույն խնդիրներ, որոնք Ադրբեջանին այս կամ այն կերպ վերաբերում են՝ առաջինը հենց Թուրքիայի բարդ վիճակն է, որը հիմնական հովանավորն է Ադրբեջանի»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում շեշտեց Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Մանվել Սարգսյանը՝ խոսելով ապրիլի 11-ին Ադրբեջանում նշանակված նախագահական արտահերթ ընտրություններ անցակցնելու պատճառների մասին։

Իլհամ Ալիևի՝ շուտափույթ վերընտրվելու ցանկությունը շատ տիպիկ վարքագիծ է ավտորիտար ռեժիմի ղեկավարի համար:

Հարցազրույց քաղաքագետ, Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Մանվել Սարգսյանի հետ

Հայկական բանակի ստեղծման տարեդարձի տոնակատարության օրերին երկրում իշխանությունների կողմից իրականացվող անվտանգության քաղաքականության շուրջ բուռն բանավեճ էր ընթանում: Այս հարցի վերաբերյալ կարծիքներն այնքան հակասական էին, որ որոշ գործիչներ ընդհանրապես հրաժարվեցին բանակի ստեղծման տարեթիվը տոն համարել: Նման կարծիք արտահայտելու հիմնական փաստարկն այն էր, որ Հայաստանում գործող վարչակարգը անվտանգության թեման վերածել է քաղաքացիների ազատ կամքի ճնշման լծակի: Եվ դրանում իմաստ կա. ներկայումս ամենատարածված ձեռնածությունները հիմնված են բանակի, պատերազմի եւ զինծայողների ճակատագրի թեմայի վրա: Սակայն իրավիճակի…

ՌԱՀՀԿ ղեկավար, քաղաքագետ Մանվել Սարգսյանը Factor.am-ի հետ զրույցում «ճնշման լուրջ լծակ» համարեց ԱՄՆ ֆինանսների նախարարության հրապարակած «Կրեմլյան ցուցակը», որում որպես օլիգարխ ներգրավվել է նաև «Տաշիր գրուպի» հիմնադիր Սամվել Կարապետյանը։

2017 թվականի սեպտեմբերի 25-ին անցկացված իրաքյան Քրդստանի անկախության հանրաքվեն, դրան հաջորդած՝ Իրանի աջակցությամբ Իրաքի ուժերի կողմից Քիրքուք քաղաքի գրավումը եւ, ի վերջո, Սիրիայի Աֆրին նահանգում Թուրքիայի ռազմական էքսպանսիան էլ ավելի են համոզում, որ «Իսլամական պետության դեմ միջազգային գործողության» իրական նշանակալի արդյունքը դարձավ տարածաշրջանում քրդական գործոնի ակտիվացումը: Իրաքի եւ Սիրիայի փլուզման փաստերը ներունակորեն ծանրակշիռ խնդիրներ չեն աշխարհի ու տարածաշրջանի քաղաքական գործընթացների վրա ինքնուրույն ազդեցություն գործելու առումով: Դրանք ավելի շուտ լքված տարածքներ են, որոնք դաշտ…

Ադրբեջանը սարսափում է Արցախի միակողմանի ճանաչումից: Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Մանվել Սարգսյանի հավելում է՝ հետեւաբար, Ադրբեջանը ձեւականորեն է մասնակցում բանակցային գործընթացին: «Բանակցությունների Ադրբեջանը գնում է հստակ դիրքորոշմամբ՝ կամ խաղաղ ճանապարհով վերադարձնում եք մեզ ամբողջ ԼՂ-ն կամ այն վերցնում ենք պատերազմելով: Եթե չգնա բանակցային պրոցեսի, ապա աշխարհը կարող է վերցնել եւ Կոսովոյի նման ճանաչել Արցախը»,-նշում է քաղաքագետը:

«Փաստ» օրաթերթի հյուրն է Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Մանվել Սարգսյանը:

Ցանկացած քրեաօլիգարխիկ վարչակարգ բնույթով անխիղճ ու անամոթ է: Իմաստ չունի հատուկ ծավալվել այս թեմայով. խղճից զուրկ մարդկանց իշխանատենչությունն ու փողատենչությունը սահմաններ չունի: Սահման կարող է դնել միայն վախը: Անգութ մարդը միայն մյուսների կողմից իր անձի ֆիզիկական վերացման սպառնալիքից է վախենում:

Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) տնօրեն Մանվել Սարգսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադարձել է Սերժ Սարգսյանի՝ նախագահի պաշտոնում ապաքաղաքական և անկուսակցական մեկը պետք է լինի, ով հեղինակություն պետք է ունենա թե՛ երկրի ներսում, թե՛ դրսում արտահայտությանը: