
Կառավարությո՞ւնն է ժողովրդի համար, թե՞ ժողովուրդը՝ կառավարության
Սկսած ապրիլից՝ Հայաստանում բազմաթիվ անսովոր երեւույթներ են տեղի ունենում: Դրանցից մեկը, թերեւս, այն է, որ առաջին անգամ կառավարությունն անհամեմատ ավելի ժողովրդավար է, քան ինքը՝ ժողովուրդը: Երկար տարիներ կիսաավտորիտար համակարգում ապրած հասարակությունն իներցիայով շարունակում է մտածել եւ գործել հին մոդելով, ինչը խաթարում է պետության կայացման կառուցողական ընթացքը:






