Ընթացիկ համար#43/2026
Հեղինակ

Նատաշա Պողոսյան

Հրապարակումներ · 116

Ազատ ամբիոն

Վերջին ղողանջները…

Արցախում մեր ապրած մի ամբողջ կյանք հիշողություն դարձավ, մեր ունկերում մնացին Մարտակերտի Վլ. Բալայանի անվան թիվ մեկ միջնակարգ դպրոցի «Վերջին զանգի» ղողանջները: Երբեւէ մեր մտքով չէր անցնում, որ մի օր «կանգ է առնելու» կյանքը, որն ապրելու իմաստ էր ու հարատեւելու երաշխիք։

· Նատաշա Պողոսյան

Ազատ ամբիոն

Երբ մարդ գեղեցիկ է հոգով…

Ասում են՝ տգեղ ու գեղեցիկ բառեր չկան, ուղղակի ամեն բառ իր տեղը պիտի ունենա խոսքում: Նույնպես կարող եմ ասել, որ տգեղ ու գեղեցիկ մարդիկ չկան, արտաքուստ անգեղ մարդն էլ կարող է դուրեկան լինել, եթե նրա հոգին գեղեցիկ է: Բայց արդյո՞ք միշտ է հրաշալի արտաքինով մարդը գեղեցիկ լինում, երբ նրա հոգին մաքուր չէ:

· Նատաշա Պողոսյան

Ազատ ամբիոն

Ազգի հավերժության կոչ հնչեցնելու ժամանակը…

Տարին մեկ անգամ ամբողջ հայությունը միաբանվում է։ Ջահերով երթ, ապա Ծիծեռնակաբերդ… Ապրիլի 24-ի հիշողությունը, այդ օրվա պահանջատիրության ահազանգը, ուրացության մերժումը դղրդացնում են երկիրը, ապա՝ մարում։

· Նատաշա Պողոսյան

Ազատ ամբիոն

Միասին՝ հանուն մեր իրավունքների

Ապրիլ 10-ին ՀՀ կառավարությունն ընդունեց մի որոշում, որով խորացնելու է արցախցիների աղքատությունը եւ մղելու է շատերին արտագաղթի ճանապարհը բռնել: Դա, փաստորեն, Փաշինյանի կառավարության ընդունած՝ տգիտության ու ժխտողականության հերթական ակտն է, որով վերահաստատվում է առնվազն եւս մեկ տարի «առաջին դասարանում» մնալու՝ գործադիրի անկոտրում կամքը: Այս մասին սոցցանցի իր էջում գրել է Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը:

· Նատաշա Պողոսյան

Ազատ ամբիոն

Արցախցիների ցավին դարմանող չկա

Երեւանի Ազատության հրապարակում մարտի 29-ին մասնակցում էինք «Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի» կողմից նախաձեռնված հանրահավաքին։ Բարձրաձայնված խնդիրները տարաբնույթ ելույթներով վաղուց են մտահոգում արցախցիներին եւ բոլոր նրանց, ովքեր կանգնած են հազարավոր հայրենազուրկների կողքին։

· Նատաշա Պողոսյան

Ազատ ամբիոն

«Լոխ լյավա ինիլու…»

Մտածումներս Ռուբեն Վարդանյանի մարտի 5-ի ուղերձի շուրջն են: Հարթ չէ այն ճանապարհը, որ խոշտանգումներով անցնում են մեր ռազմաքաղաքական գործիչները Բաքվի մեկուսարանում, բայց նաեւ որքա՜ն հպարտանալու առիթ է տալիս մեզ նրանց հաստատակամ կեցվածքը, ոմանց խոսքը կեղծ դատավարական նիստերում:

· Նատաշա Պողոսյան

Ազատ ամբիոն

Վանի վերջին հայ պարետը

Հովհ. Թումանյանի թանգարանի ժամանակավոր ցուցասրահի՝ «Հրանտ Մաթեւոսյան» մշակութային կենտրոն-թանգարանում մասնակցում էինք «Վանի վերջին հայ պարետը» թեմատիկ ցուցադրությանը, որը նվիրված էր Ամենայն հայոց բանաստեղծի չորրորդ զավակին՝ Արտավազդ Թումանյանին, ում ծննդյան 130-րդ տարին էր այդ օրը։

· Նատաշա Պողոսյան

Ազատ ամբիոն

Ապրված, սրտամոտ տողեր…

Օրերս Երեւանի Ավետիք Իսահակյանի անվան գրադարանում մասնակցում էի Մելիք Հայրապետյանի «Մեր ճակատագրի աստիճաններով» ռուսերեն բանաստեղծությունների գրքի շնորհանդեսին։ Կանխավ մեր հայրենակցուհի, լոսանջելեսաբնակ Նելի Ավակովայի կողմից տեղեկացված էի կազմակերպվող միջոցառման մասին եւ՝ հրավիրված։ Հասցրի մինչ շնորհանդեսը հեղինակի ՖԲ էջից կարդալ նրա բանաստեղծություններից, որոնք անմիջական, շատ պարզ ու մատչելի շարադրված էին եւ, կարծես, երկխոսություն ստացվեց գրողի ու ընթերցողի միջեւ, որ շատ հասկացված էր, առօրեական ու մերօրյա…

· Նատաշա Պողոսյան

Ազատ ամբիոն

Սրանք անգամ «օջախ» բառից են խրտնում…

Բառի զորությունն օր օրի ավելի տեսանելի է դառնում, ու մարդ արարածը վարանում է սրբացված բառեր գործածելուց։ Այդ ամենն ուղղորդվում է վերեւից, ու մարդը երբեմն գործիք է դառնում, առաջնորդվում իր տերերի թելադրանքով։

· Նատաշա Պողոսյան

Ազատ ամբիոն

Թող Արցախը վերադարձնեն

Ի՞նչ է փոխվելու 2025-ի ապրիլի 1-ից հետո, երբ Արցախից բռնատեղահանվածների միայն խոցելի խմբերն են օգտվելու բնակվարձի ծրագրից։ Իսկ մյուսնե՞րը… Գործազուրկները նոր աշխատա՞նք են գտնելու, թե՞ նվաստ գումարով վարձատրվողների աշխատավարձն է բարձրանալու։

· Նատաշա Պողոսյան

Ազատ ամբիոն

Մեզ հյուր էր եկել Հազարան բլբուլը…

Այսօր՝ հոկտեմբերի 9-ին, Հովհ. Թումանյանի թանգարանի հեքիաթագիտական 14-րդ միջազգային գիտաժողովին էինք մասնակցում։ Այն կրում էր «Հազարան բլբուլ» կամ «Ոսկեղեն մանուկներ» խորագիրը։ Ծրագիրը շատ տարողունակ էր, երկու օրվա համար նախատեսված, ընդգրկված թեմաները` բազմաբովանդակ, զեկուցումները՝ խորը վերլուծություններով, ասելիքով հարուստ, հետաքրքրական:

· Նատաշա Պողոսյան