Ընթացիկ համար#43/2026
Հեղինակ

Նատաշա Պողոսյան

Հրապարակումներ · 116

Ազատ ամբիոն

Արցախի աչքը իր որդոց ճամփին է…

Երբ Արցախի բարբառն է թեւածում մեր շուրջը՝ «Յէ՛կ նախշուն զո'ւրո'ւց անէնք», ողջունելի է, բայց նաեւ՝ զարմանալի։ Վերջին ամիսներին «Արցախ» անունից խուսափող, անգամ այդ անվան գործածության համար ներողություն խնդրող իշխանական թիմը՝ հանձին ԿԳՄՍ նախարարության, հայտարարել է Մայրենիի միջազգային օրվան նվիրված մրցույթ։

· Նատաշա Պողոսյան

Ազատ ամբիոն

Քո բաժին լույսը…

Մեծ քաղաքում ապրելը, քաղաքի արտաքին շքեղությունը վայելելը երեւի ինձ համար չեն, չնայած երեսուն տարի առաջ նույն զգացողությունն եմ ունեցել, երբ Մարտակերտը գերության մեջ էր, մենք էլ փախստականի կարգավիճակով ռուսական քաղաքում էինք հանգրվանել։

· Նատաշա Պողոսյան

Ազատ ամբիոն

Իմաստության լույսը՝ սերունդներին…

Որպես մանկավարժ՝ մի քանի դիտարկում. Արժեք չունի ոչ մի ատեստավորում, ոչ մի դասընթաց, ոչ մի վկայականի, թե հավաստագրի ձեռքբերում, ոչ մի որակավորման տարակարգ, թափուր տեղի ոչ մի մրցույթ, եթե ուսուցիչը գիտելիք չի փոխանցում աշակերտին։ Հակառակ դեպքում՝ եթե գիտելիք չունի, ինչո՞ւ է մտնում դասարան եւ «հաշմանդամ» դարձնում իր առջեւ նստած աշակերտներին։

· Նատաշա Պողոսյան

Ազատ ամբիոն

Գնացեք կարտոֆիլ ցանեցեք…

Թե ինչ է կատարվում մեր շուրջը, շատ լավ հասկանում ենք ու չսպասենք, թե անգամ «Արցախ» անունը հնչեցնելուց զգուշացողները մեր գլխին երկնային մանանա են թափելու իրենց տված գումարային նվազագույն աջակցությամբ։

· Նատաշա Պողոսյան

Ազատ ամբիոն

Արցախ. խորտակված երազանքներ

Ռուզաննա Դանիելյանը սեպտեմբերի պատերազմում կորցրել է եղբորը` Էդուարդին, եւ ամուսնուն` Գրիգորիին։ Ռուզաննան Մարտակերտի շրջանի Մաղավուզ գյուղից է։ Նրա հետ իմ երկխոսությունը շատ ծանր էր, երբ գիտեի, որ անչափելի մեծ ողբերգություն են ապրում ընտանիքներ, որտեղ անկատար նպատակներ են մնացել, բազում երազանքներ՝ խորտակվել։

· Նատաշա Պողոսյան

Ազատ ամբիոն

«Չարագործի օր». Նազարների հաղթանակը

Թշնամին Ստեփանակերտում հաղթանակի օր է նշում։ Կարող էի չգրել այդ մասին, բայց գրեցի, քանի որ ինձ պարտվող չեմ ճանաչում չարի ու բարու անհավասար պայքարում։ Պարտվող կլինեի, եթե մնայի թշնամու հպատակության տակ, բայց հազարավոր արցախցիների նման ընտրեցի չարից հեռու ազատությունը՝ հասկանալով, որ աշխարհն էլ խարդավանքներով լի է, որտեղ հաղթում են մարդուն իրենց հնարած օրենքներով կամ խաբելու, խորամանկելու «զինատեսակներով»:

· Նատաշա Պողոսյան

Ազատ ամբիոն

Մեղավորներ փնտրեք, պարոնայք… դա ամենալավն է ձեզ հաջողվում

Ինչո՞վ են մեղավոր բազում աղետներով անցած՝ Արցախից բռնի տեղահանվածները, որ սեպտեմբերից աշխատավարձեր, թոշակներ ու նպաստներ չեն ստանում։ Կարծում եմ՝ նոյեմբեր եւ դեկտեմբեր ամիսների համար 50-հազարական դրամները, որ նախատեսվել են վերջերս, ամենեւին կապ չունեն մեր աշխատավարձերի հետ, երբ աշխատել ենք մինչեւ սեպտեմբերի 20-ը։

· Նատաշա Պողոսյան

Ազատ ամբիոն

Արցախը՝ մեր սրտերում

Հնարավոր չէր Արցախը մեզ հետ բերել, բայց սրտում, մեր հիշողության մեջ ամուր նստած՝ դարեդար, սերնդեսերունդ կտանենք, որտեղ էլ գնանք, ու կպահենք՝ որպես սրբագույն մասունք։ Չեն փոշիանա անունները նրանց, ովքեր հանձնեցին մեր սրբազնացած երկիրը: Չարն էլ է միշտ ապրում անմեռ… ուրացողի կամ դավաճանի պիտակով կմնան նրանք պատմության մեջ։

· Նատաշա Պողոսյան