Մարկ Մենսոն, «Թքել ենք բոլորս. հույսը չկորցնելու նուրբ արվեստը», բեսթսելեր, թարգմանությունը՝ Նարեկ Մարգարյանի եւ Սերգեյ Սարգսյանի, «Նյումեգ», 2020թ.
Աշխարհը ցնցած «Թքած ունենալու նուրբ արվեստից» հետո հերթը «հույս ունենալունն» է: Մարկ Մենսոնը ներկայանում է նոր ուղեցույցով՝ «Թքել ենք բոլորս. հույսը չկորցնելու նուրբ արվեստը» գրքով:
Հեղինակը շարունակում է բացահայտել մարդկային երջանկության ու բարեկեցության ամենաանսպասելի ճանապարհները: Իրեն բնորոշ ոճով՝ սրամտությամբ ու «սատանան գիտի՝ ո՛ր սեւ քարի տակից ծլած» հումորի շնորհիվ, Մարկ Մենսոնն օգնում է գտնել ճիշտ ուղին եւ դրդում ավելի անկեղծ լինել ինքներս մեզ հետ ու չկորցնել աշխարհի հետ կապը:
Գրողին հաջողվել է գիտության, փիլիսոփայության ու սուր մտքի շնորհիվ բացատրել, թե ինչ է իրենից ներկայացնում այս խելագար աշխարհը: Նրա սուր հայացքները կարդալու ամբողջ ընթացքում կստիպեն ժպտալ:
Այս գիրքը գիտի, թե ուր է գնում աշխարհը եւ ինչպես պետք է ինքդ քո մասին հոգ տանես մինչեւ այնտեղ հասնելը: Գիտի նաեւ, թե քայլ առ քայլ ինչպես հաղթահարել ընկճախտը՝ դեպրեսիան: Հեղինակը 3 գլխում զետեղել է գրեթե բոլոր հոգեբանական հետազոտությունները: Սա գիրք-կողմնացույց է՝ ամեն րոպե կերպափոխվող աշխարհում ճիշտ ճանապարհը գտնելու համար: