#7/2020
29 փետրվարի, 2020 թ.
ԽմբագրականՌուսաստան-Թուրքիա լարվածությունը եւ ՀայաստանըՌուսաստանի եւ Թուրքիայի հարաբերությունները գնալով լարվում են, եւ արդեն տարածում է գտնում այն գնահատականը, որ նրանց միջեւ նախապատերազմական իրավիճակ է հասունանում։ Թե որքանով է այդ գնահատականն իրատեսական, առայժմ դժվար է ասել, սակայն բանականությունը, այդուամենայնիվ, հրաժարվում է ընդունել մեծ պատերազմի հավանականությունը` հաշի առնելով, որ Ռուսաստանը միջուկային երկիր է, իսկ Թուրքիան` դեռեւս ՆԱՏՕ-ի անդամ, եւ նման առճակատումը գլոբալ հետեւանքներ կարող է ունենալ:
ՎերլուծականԱրդյոք արդարացվա՞ծ է համայնքների խոշորացումըԿառավարության փետրվարի 6-ի նիստի ժամանակ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների (ՏԿԵ) նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրեց ՀՀ վարչատարածքային բաժանման եւ ՏԻՄ մասին ՀՀ օրենքներում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերը։ Դրանցով առաջարկվում է Լոռու մարզի Լերմոնտովո եւ Անտառաշեն համայնքների միավորմամբ ստեղծել միասնական Լերմոնտովո համայնքը, իսկ Տավուշի մարզում 19 համայնքների միավորմամբ՝ միասնական Իջեւան համայնքը։
Ազատ ամբիոնԿորսվող հնարավորություններՎերջին երկու տարում մի քանի անգամ ավելացել է Գերմանիայից, Ճապոնիայից, ԱՄՆ-ից, Կորեայից եւ այլ երկրներից գործածված մեքենաների ներմուծումը Հայաստան: Պետեկամուտների կոմիտեի ղեկավար Դավիթ Անանյանի հաղորդմամբ` 2019 թվականին Հայաստան էր ներմուծվել 189 հազար ավտոմեքենա, նախորդ տարվա` 67 հազարի դիմաց: Ստացվում է, որ միայն երկու տարում Հայաստան էր ներկրվել 253 հազար ավտոմեքենա: Հիմնականում դրանք 5-7 տարվա շահագործմամբ միջին դասի ավտոմեքենաներ են: Շա՞տ է դա, թե քիչ է: Փոքրիկ Հայաստանի համար, իհարկե, շատ է: Այժմ Հայաստանի ավտոմեքենաների շուկան գերհագեցած է, որոնք շահագործման մեջ են եւ երթեւեկում են մեր…
Շաբաթվա անցուդարձ22-29 փետրվարիՀայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Արցախի նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 22-ին Ստեփանակերտում մասնակցել են Անվտանգության խորհուրդների հերթական համատեղ նիստին։ Մինչ օրակարգային հարցերին անցնելը, Փաշինյանը եւ Սահակյանը հանդես են եկել ելույթներով: Նման ձեւաչափով նիստերի անցկացումը, ՀՀ վարչապետի խոսքով, այլեւս անդառնալի ավանդույթ է դառնում: «Սա բացարձակ անհրաժեշտություն է, որպեսզի Հայաստանի եւ Արցախի իշխանությունները լինեն միեւնույն էջի վրա, եւ Հայաստանի ու Արցախի փոխգործակցությունը մեր երկրի, հայրենիքի, ժողովրդի անվտանգության կարեւորագույն բաղադրիչն է»,- նշել է նա: Իր ելույթում Բակո…
Գրքի մեկնությունՄարկ Մենսոն, «Թքել ենք բոլորս. հույսը չկորցնելու նուրբ արվեստը»Աշխարհը ցնցած «Թքած ունենալու նուրբ արվեստից» հետո հերթը «հույս ունենալունն» է: Մարկ Մենսոնը ներկայանում է նոր ուղեցույցով՝ «Թքել ենք բոլորս. հույսը չկորցնելու նուրբ արվեստը» գրքով: