Երեքշաբթի, Մարտի 31, 2026

Գրքի մեկնություն

Մայի Խելեդ «Ջիմնազիա»

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Մայի Խելեդ, «Ջիմնազիա», վեպ, թարգմանությունը՝ Նորայր Մանվելյանի, 276 էջ, «Զանգակ» հրատարակչություն, 2025թ.:

Մայի Խելդը ժամանակակից հեղինակ է, որի ստեղծագործությունները կենտրոնանում են ինքնության, վերահսկողության եւ երիտասարդության հոգեբանական փորձությունների վրա: Գործողությունները տեղի են ունենում Եգիպտոսում եւ Շվեյցարիայում: Կահիրեի Թահրիր հրապարակի հեղափոխության իրադարձություններով համեմված՝ կանայք միավորվում են ընդհանուր կրքի՝ մարզասրահ հաճախելու։

Դրան զուգահեռ գլխավոր հերոսուհու արկածներն են զարգանում Շվեյցարիայի գրողների կեցության ծրագրի ընթացքում: Շվեյցարական Ալպերում գտնվող մի պալատում եգիպտուհի սկսնակ գրող Բիդայա Միհրանը փորձում է գրել իր առաջին վեպը, որ ներառում է Կահիրեի մարզասրահներից մեկում իրեն հանդիպած տարբեր կանանց պատմություններ։ Վեպը նոր երանգներ է ստանում, երբ պարզվում է, որ Բիդայան իր հերոսուհիների անձնական գաղտնիքներն իմացել է խաբեությամբ՝ հոգեբան ձեւանալով։

Վեպը ուսումնասիրում է պատրիարխալ հասարակություններում կանանց, գրողի անձնական ուղու, ինքնաճանաչման, ինչպես նաեւ մարդկային ու սիրային հարաբերությունների թեմաները:

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: