Ուրբաթ, Հոկտեմբերի 04, 2024

Գրքի մեկնություն

«Էնեական», Պուբլիուս Վերգիլիուս Մարո

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Պուբլիուս Վերգիլիուս Մարո, «Էնեական», թարգմանությունը, առաջաբանն ու ծանոթագրությունները` Ա.Թոփչյանի եւ Գ.Մուրադյանի, «Զանգակ», 2018թ.:

Պուբլիուս Վերգիլիուս Մարոյի (մ.թ.ա. 70-19) «Էնեականը»՝ Հռոմի հիմնադրման առասպելական նախապատմությունը, հիացմունքի առարկա է եղել թե՛ անտիկ աշխարհում, թե՛ միջնադարում, թե՛ Վերածննդի շրջանում եւ թե՛ նոր ու նորագույն ժամանակներում: Իբրեւ վիպերգության անգերազանցելի նմուշ, այն շարունակում է մեզ գերել՝ այժմ արդեն լատիներեն բնագրից արեւելահայերեն առաջին ամբողջական թարգմանությամբ: 

 Էպիկական լայն կտավի վրա հռոմեացիների ծագման, նրանց առասպելական նախահոր՝ Էնեասի թափառումների, քաջագործությունների եւ հերոսական կերպարի մասին պատմող այս երկը լի է արկածալից դեպքերով, բանաստեղծական վառ պատկերներով ու մարդկային հարաբերություննների հուզիչ դրվագներով:

Գիրքն անտիկ գրականության գլուխգործոցներից՝ Հոմերոսի «Իլիական»-ի ու «Ոդիսական»-ի հետ «մեծ եռյակ» կազմող գրական երրորդ կոթողն է: Հատկապես հռչակավոր է պոեմի այն հատվածը, որտեղ պատմվում է Կարթագենում Էնեասի ապաստանման եւ Դիդոնե թագուհու հետ նրա սիրային կապի մասին։

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: