#41/2018
30 նոյեմբերի, 2018 թ.
ԽմբագրականԱզգային ժողովի ընտրություններ. խաղ՝ մեկ դարպասի ուղղությամբԱզգային ժողովի արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզչության առաջին իսկ օրերը վկայում են, որ երկրում արտառոց ոչինչ չի կատարվել: Չնայած ընտրություններին մասնակցում են 11 կուսակցություն եւ կուսակցությունների դաշինք, ընտրական մրցավազքը վերածվել է «մեկ դարպասի ուղղությամբ» խաղի, որն անցկացնում է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Արձակուրդ ձեւակերպելով՝ նա միայնակ սկսեց այս խաղը եւ մտադիր է «սեւ-սպիտակի» դրոշի ներքո այն հասցնել հաղթական ավարտին: Դրա համար նրան միայն մեկ ֆեյք-գործընկեր էր հարկավոր, որի դերը մեծ հաճույքով ստանձնեց նախկին իշխող՝ Հանրապետական կուսակցությունը: Վերջինս զինվել…
ՎերլուծականԸնտրություններ. իսկ արդարության սկզբունքը պահպանվո՞ւմ էՀետհեղափոխական Հայաստանում քրեաօլիգարխիայի ճիրաններից ընտրական գործընթացի ազատումը եւ քվեարկության օրը ընտրակեղծիքների բացառումը քաղաքացիներին հնարավորություն են տալիս կատարելու ազատ ընտրություն, որի արդյունքում արձանագրվում է նրանց քաղաքական կամքը։ Ազատ ընտրությունների անցկացման այնպիսի պայմանները, ինչպիսիք են հարկադրանքի, ազդեցությունների ու վախի մթնոլորտի վերացումը, արդյունքների խեղաթյուրման գործելակերպի բացառումը, կարեւոր ձեռքբերումներ են իրավական, ժողովրդավարական երկիր կառուցելու ճանապարհին։ Սակայն ժողովրդի քաղաքական կամքի արտահայտման համար անհրաժեշտ է, որ ընտրությունները կայանան ոչ…
Ազատ ամբիոնԵրբ իրական գողն ամենաբարձրն է գոռում, թե` «բռնեցե´ք գողին…»Դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզչության մեկնարկը, ինչպես հաճախ է պատահում, բավական զավեշտալի պահեր պարգեւեց: Մեկը մյուսից ծիծաղաշարժ, մեկը մյուսից առինքնող: Բայց այն զավեշտախաղը, որ ընտրություններին մասնակցող ՀՀԿ-ի անունից մատուցվեց հայ հանրությանը, պարզապես անգերազանցելի էր: Մատուցողն էլ ոչ այլ ոք էր, քան իշխանազրկված Հանրապետականի փոխնախագահ եւ համատեղության կարգով նախընտրական քարոզչության պատասխանատու Արմեն Աշոտյանը: Հավանաբար` հենց նույն Աշոտյանն է հեղինակը հարազատ կուսակցության՝ «Եթե մտահոգ ես, ընտրի՛ր Հանրապետականին» նախընտրական կարգախոսի, որն ունի…
Շաբաթվա անցուդարձՆոյեմբերի 24 - Դեկտեմբերի 1Երկուշաբթի օրը մեկնարկեց դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրությունների քարոզարշավը: Այն կավարտվի 12 օր անց՝ դեկտեմբերի 7-ին։ Ընտրություններին մասնակցում է 11 քաղաքական ուժ՝ «Իմ քայլը» եւ «Մենք» դաշինքները, «Ազգային առաջընթաց», «Բարգավաճ Հայաստան», «Լուսավոր Հայաստան», «Հայ հեղափոխական դաշնակցություն», «Հայաստանի Հանրապետական», «Սասնա ծռեր» համահայկական, «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական, «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ», «Օրինաց երկիր» կուսակցությունները: Մանդատները բաշխվում են համամասնորեն բոլոր քաղաքական ուժերի միջեւ, որոնք հաղթահարել են նվազագույն շեմը՝ 5%…
Գրքի մեկնություն«Էնեական», Պուբլիուս Վերգիլիուս ՄարոՊուբլիուս Վերգիլիուս Մարոյի (մ.թ.ա. 70-19) «Էնեականը»՝ Հռոմի հիմնադրման առասպելական նախապատմությունը, հիացմունքի առարկա է եղել թե՛ անտիկ աշխարհում, թե՛ միջնադարում, թե՛ Վերածննդի շրջանում եւ թե՛ նոր ու նորագույն ժամանակներում: Իբրեւ վիպերգության անգերազանցելի նմուշ, այն շարունակում է մեզ գերել՝ այժմ արդեն լատիներեն բնագրից արեւելահայերեն առաջին ամբողջական թարգմանությամբ: