#1/2022
16 հունվարի, 2022 թ.
ԽմբագրականՆոր աշխարհակարգի մշակման պահանջն աներկբա էՂազախստանյան դեպքերը համաշխարհային քաղաքականության համար նշանակալի իրադարձություն են: Նախ՝ այն տեղի ունեցավ հունվարի 10-ին Ժնեւում մեկնարկած՝ Ռուսաստան-ԱՄՆ բանակցությունների նախաշեմին, ինչը պատահական չէր: Ռուսաստանը պահանջում է, որ ՆԱՏՕ-ն իր կազմում չընդգրկի նախկին Խորհրդային Միության երկրներ եւ գրավոր կերպով տա անվտանգության երաշխիքներ: Հակառակ դեպքում՝ Ռուսաստանը սպառնում է ավտանգության սեփական միջոցառումներն իրականացնել, բայց թե կոնկրետ ինչպիսի միջոցառումներ՝ չի բացահայտում: Այս առումով Ղազախստանում ՀԱՊԿ զորքերի տեղակայումը, կարծես թե, բացի որոշակի նշանակությունից, նաեւ խորհրդանշական երանգ…
ՎերլուծականՋրբաժան կամ՝ Ով իրականում հանձնեց Արցախը - 2Շարունակելով արցախյան թեման, հիշեցնենք, որ նախորդ մեր հրապարակումը փորձ էր՝ ցույց տալու 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսների դրությամբ արցախյան կարգավորման բանակցային գործընթացում առկա քաղաքական-դիվանագիտական կապիտալը, որից հանիրավի դժգոհում էր վարչապետի աթոռը զբաղեցնող անձը, թե «նախկիններից» վատ ժառանգություն է իրեն բաժին հասել: «2018 թվականին ստացած բանակցային բովանդակությամբ Արցախն Ադրբեջանի կազմում չգտնվելը չուներ անգամ տեսական հնարավորություն»,- դեռ դեկտեմբերի 8-ին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի նիստում հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ ստեղծված իրավիճակի այլընտրանքը պատերազմն…
Ազատ ամբիոնԴուրսը, ներսը եւ Արցախը…Ոչ մի կասկած չկա, որ Արցախի զոհաբերերության մեղքի մեջ թաթախված են մեծ տերությունները։ Օրենքի տառին համապատասխան անկախություն ստացած եւ երեսուն տարի ազատության մեջ ապրած ժողովրդին պահանջեցին հանձնել դահիճի ողորմածությանը։ Բորենին ստացավ իր զոհին, եւ աշխարհը կարճատեւ խաղաղվեց։ Բայց մեղքի էլ ավելի մեծ կրողներին պետք է փնտրել ոչ թե դրսում, այլ՝ ներսում։ Երբ սթափ հայացքով նայում ես երեսնամյա ժամանակի խորքերը, պարզ երեւում է , որ Ղարաբաղի ողբերգության ստրատեգները երկուսն են՝ լեւոնը եւ նիկոլը։ Պատերազմում հաղթելուց հետո լեւոնը, եթե պահանջեր Արցախի անկախությունը, ալիեւը պատրաստ էր տալու։ Քիչ է՝…
Շաբաթվա անցուդարձ8-15 հունվարիՀունվարի 10-ին մեկնարկեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների ղեկավարների առցանց կոնֆերանսը, որը վարում էր ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Օրակարգում ներառված էր Ղազախստանում ստեղծված իրավիճակի հարցը։ Նիստի մեկնարկին ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները մեկ րոպե լռությամբ հարգեցին Ղազախստանում բախումների զոհերի հիշատակը։
Գրքի մեկնությունԳարեգին Նժդեհ, «Գլխովին կորչելու վտանգը»Այս գիրքը Գարեգին Նժդեհի հրապարակագրության երրորդ ժողովածուն է: Գրքում Նժդեհն անդրադառնում է Հայաստանի աշխարհագրական դիրքին, որն ավելի մտահոգիչ է, քան քաղաքական ճակատագիրը: Նա ասես կանխատեսել էր Քառասունչորսօրյա պատերազմը՝ մատը դնելով պանթուրքիզմի նկրտումների վրա: