Ընթացիկ համար#43/2026
Համար

#13/2021

11 ապրիլի, 2021 թ.

Խմբագրական…Իսկ «Սերգո ջանը» շարունակում է վատ ապրելԻննսունական թվականներին Հայաստանի որոշ շրջանակներում առկա էր այն համոզմունքը, որ պետք է Արցախը զիջելու գնով գնալ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման, հակառակ դեպքում Հայաստանը զարգացման հնարավորություն չի ունենա: Նման գաղափարի կրողները շատ էին այն ժամանակվա իշխող ՀՀՇ կուսակցությունում: «Լավ չես ապրելու, Սերգո ջան» արտահայտությունը՝ որպես թեւավոր խոսք, հենց հհշական տարիների մտածողություն է:11 ապրիլի, 2021 թ.ՎերլուծականԱպաշրջափակում. ո՞ւմ օրակարգն է սպասարկում ՀայաստանըԵնթակառուցվածքների ապաշրջափակման թեման, որի մասին հունվարի 11-ին Մոսկվայում տեղի ունեցած՝ Պուտին-Ալիեւ-Փաշինյան եռակողմ հանդիպումից հետո հայաստանյան փորձագիտական շրջանակները եւ հանրությունը, կարծես թե, սկսել էին համերաշխորեն մոռանալ, մարտի վերջերին ու ապրիլի սկզբներին աննախընթաց աշխուժացում ստացավ: Տարածաշրջանում ենթակառուցվածքները բացելու խնդիրն արդիականացվել էր դեռ 2020-ի նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ղեկավարների կողմից Մոսկվայում հրադադարի մասին համաձայնագրի ստորագրմամբ, որի 9-րդ կետի իրականացումն այդուհետ, ինչպես նշվեց վերը, երկու ամիս անց որոշակիացվեց…Գեւորգ Բրուտենց11 ապրիլի, 2021 թ.Ազատ ամբիոնՈ՞վ խաբեց գերիների առումովՆիկոլ Փաշինյանը ապրիլի 7-ին ՌԴ-ում հանդիպումների ժամանակ ակնարկեց, թե ինքը Վլադիմիր Պուտինի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել գերիների վերադարձի թեմայով։Նաիրի Հոխիկյան11 ապրիլի, 2021 թ.Շաբաթվա անցուդարձ3-10 ապրիլիԱպրիլի 7-ին Հայաստանի վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա՝ հանդիպելու ՌԴ նախագահին։ Քննարկվել են հայ-ռուսական հարաբերությունների օրակարգում գտնվող՝ կարեւոր ռազմավարական նշանակության մի շարք հարցեր՝ մասնավորապես առեւտրատնտեսական կապեր, էներգետիկա, անվտանգություն, ռազմավարական ներդրումներ, առողջապահություն եւ այլն: «Վարչապետի եւ ՌԴ նախագահի հանդիպման օրակարգը ներառում է նաեւ հարցեր, որոնք կապված են նոյեմբերի 9-ի եւ հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններում ամրագրված դրույթների կատարմանը, դրանց ընթացքին, հումանիտար բնույթի խնդիրներին»,- այցի օրը ծանուցել է վարչապետի մամլո խոսնակ Մանե…11 ապրիլի, 2021 թ.Գրքի մեկնությունՎալերի Մանտո, «Ակոս»«Ակոսը» հեղինակի 2-րդ վեպն է, նա վարպետորեն միահյուսել է մի քանի ժանրեր՝ գեղարվեստական ինքնակենսագրությունը, ռեպորտաժը, քաղաքական երգիծանքն ու սիրավեպը։ Հեղինակը Մարսելից Ստամբուլ է մեկնում հանդիպելու նախկին ընկերուհուն, ձախ հայացքների տեր ընկերներին, յոգայի ուսուցչին։ Նա բախվում է զղջման ալիքին ու է՛լ ավելի մեծ զայրույթի։11 ապրիլի, 2021 թ.