Հինգշաբթի, Մայիսի 06, 2021

Գրքի մեկնություն

Վալերի Մանտո, «Ակոս»

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Վալերի Մանտո, «Ակոս», վեպ, ֆրանսերենից թարգմանությունը՝ Սամվել Գրիգորյանի, 167 էջ, Նյումեգ, 2021թ.:

«Ակոսը» հեղինակի 2-րդ վեպն է, նա վարպետորեն միահյուսել է մի քանի ժանրեր՝ գեղարվեստական ինքնակենսագրությունը, ռեպորտաժը, քաղաքական երգիծանքն ու սիրավեպը։ Հեղինակը Մարսելից Ստամբուլ է մեկնում հանդիպելու նախկին ընկերուհուն, ձախ հայացքների տեր ընկերներին, յոգայի ուսուցչին։ Նա բախվում է զղջման ալիքին ու է՛լ ավելի մեծ զայրույթի։

Վալերի Մանտոն սիրահարված է Ստամբուլին ու դրա բնակիչներին, սակայն նրան վրդովեցնում է այդտեղ տիրող քաղաքական ու հանրային մթնոլորտը՝ համատարած սարսափ, ատելություն ու կասկած։ Հենց այս ցածր բնազդներն է Ռեջեփ Էրդողանը բորբոքում «քաոսի եզրին հայտնված այս երկրում, որը դեգերում է արմատականության եւ բռնապետության միջեւ»։

Բոսֆորի ասիական ափին ապրելով՝ գլխավոր հերոսուհին 1,5 տարի հետաքննում է Հրանտ Դինքի կյանքը։ Նա նեղուցի մի ափից մյուսն է անցնում, էժան ճաշարաններում քյաբաբ ուտում, տրվում յոգային, քայլում այն բանտերի մոտով, որոնցում իրենց հայացքների համար տառապում են 150 լրագրողներ, հետեւում Դինքի ուրվականին, որը մի ժամանակ խոստացել էր «դրախտի վերածել այս դժոխքը, որում ապրում ենք»:

Այս դժոխքում է, որ մոլեռանդների ամբոխը մի երեկո, ռամադանից հետո, ծեծում է երաժշտական խանութի տիրոջն ու հաճախորդներին, որոնք Radiohead-ի նոր ալբոմն էին լսում։ Այս դժոխքում են ահաբեկիչները 2016-ին հարձակվում Աթաթուրքի օդակայանի վրա: Այն նույն օդակայանի, որտեղով 2017-ին հերոսուհին փախչում է Ֆրանսիա՝ իր վիզայի ժամկետը լրանալուն պես:

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: