#13/2022
10 ապրիլի, 2022 թ.
ԽմբագրականՀայաստանը եւ ռուս-ուկրաինական պատերազմըՈրոշ կարծիքների համաձայն՝ ռուս-ուկրաինական ռազմական առճակատումը Երրորդ համաշխարհայինն է, սակայն առանց գերտերությունների ուղիղ բախման, քանզի դա կարող է հանգեցնել միջուկային պատերազմի, որի դեպքում հաղթող երկիր չի լինի: Ոմանք սա համարում են միաբեւեռ աշխարհի փլուզում եւ անցում բազմաբեւեռ համակարգի, ոմանք էլ՝ համաշխարհայնացման (գլոբալիզմ) պարտություն: Տարածված են նաեւ հակառակ պնդումները, թե այս պատերազմը պայքար է միաբեւեռ համակարգի պահպանման համար:
ՎերլուծականԿանջատվի՞ Արցախը «հանուն փրկության»Մեկուկես տարի առաջ՝ 2020թ. հոկտեմբերի 7-ին, երբ Արցախի ու Հայաստանի սահմաններին մոլեգնում էր հայտնի տանդեմի սանձազերծած պատերազմը, Ժնեւի քաղաքային խորհուրդն աննախադեպ մի որոշում ընդունեց՝ դատապարտելով Ադրբեջանի ռազմական ագրեսիան եւ ճանաչելով արցախահայության ինքնորոշման իրավունքը: Թվում է՝ արտառոց ի՞նչ կարող է լինել ինչ-որ քաղխորհրդի որոշման մեջ: Բայց դա միայն թվում է: «Ժնեւի քաղաքային խորհուրդը ճանաչում է Լեռնային Ղարաբաղի հայության ինքնորոշման իրավունքը՝ որպես նրա անվտանգության երաշխավորման միակ հնարավորություն»,- այսպես էր ձեւակերպված որոշման կետերից մեկը, եւ արտառոցն ու աննախադեպը հենց դա…
Ազատ ամբիոնՄակրոնի վերընտրությունը թե՛ անխուսափելի, թե՛ անհրաժեշտԱպրիլի 10-ին Ֆրանսիայի նախագահի ընտրությունների 1-ին փուլն է: Դրանք ընթանում են Եվրոպայի համար բարդ ժամանակներում, երբ ընտրություն կատարելը նույնպես բարդ է, քանի որ Ֆրանսիան ոչ միայն, իր, այլեւ Եվրոպայի համար պետք է ընտրություն կատարի:
Շաբաթվա անցուդարձ2-9 ապրիլիԱզատության հրապարակում ապրիլի 5-ին տեղի ունեցավ խորհրդարանական ընդդիմության՝ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների նախաձեռնած հանրահավաքը, որի կարգախոսն էր «Պաշտպանելով Արցախը` պաշտպանենք Հայաստանը»: Հանրահավաքին ընդդիմությունը հիմնականում խոսեց Արցախի շուրջ կուտակված խնդիրների ու դրանց լուծման ուղղությամբ իրենց առաջարկների մասին։ Քննադատելով խաղաղության հաստատման շուրջ իշխանության որդեգրած քաղաքականությունը, ընդդիմադիրները պնդում էին, որ վարչապետ Փաշինյանի թիմը չի արտահայտում հանրության տեսակետը եւ նախաձեռնած հանրահավաքով իրենք նաեւ մտադիր են զորակցություն հայտնել արցախցիներին։
Գրքի մեկնությունՏիգրան Հայրապետյան, «Պատերազմ եւ քաղաքականություն»Տիգրան Հայրապետյանի քաղաքագիտական վերլուծություններն ու ակնարկները, որոնք զետեղված են այս գրքում, ժողովածուի տեսքով հրապարակվում են առաջին անգամ։