#14/2022
16 ապրիլի, 2022 թ.
ԽմբագրականՄինսկի խումբը ե՛ւ կա, ե՛ւ չկա. Հայաստանի ու Ադրբեջանի անկեղծության պահը մոտ էԱպրիլի 8-ին Մոսկվայում Ռուսաստանի եւ Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը դադարել է գործել, սակայն Արարատ Միրզոյանը հակառակը պնդեց՝ ասելով, որ իր տվյալների համաձայն՝ այն գործում է: Եվ, որպես ապացույց, Միրզոյանը Մոսկվայից վերադառնալուն պես հանդիպում ունեցավ ապրիլի 11-ին Երեւան ժամանած՝ ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահ Բրիս Ռոքֆոյի հետ: Լավրովը, կարծես թե, մի փոքր չափազանցում էր, բայց էականը դա չէ:
ՎերլուծականԲրյուսել. մեր դիվանագիտության երկրորդ խոշոր ֆիասկոնԲրյուսելում ապրիլի 6-ին տեղի ունեցած՝ Միշել-Ալիեւ-Փաշինյան եռակողմ հանդիպումներից հետո հայաստանյան անկախ փորձագիտական շրջանակներում տիրապետող տեսակետը հետեւյալն էր. Արեւմուտքի միջնորդությամբ, Թուրքիայի գործուն դերակատարմամբ, Ալիեւի մասնակցությամբ ու Փաշինյանի համաձայնությամբ մեր տարածաշրջանից Ռուսաստանին դուրս մղելու, Արցախն Ադրբեջանի կազմում թողնելու եւ Հայաստանը կիսապետություն դարձնելու գործընթաց է մեկնարկել:
Ազատ ամբիոնՔաղաքական կյանքի հիմքը ազատ միտքն էՖրանսիայի նախագահի ընտրությունների Exit poll արդյունքներով Էմանուել Մակրոնը եւ Մարին Լը Պենն անցան 2-րդ փուլ: Երկրորդ փուլ չանցած կուսակցությունների ղեկավարներից մի քանիսն արդեն իսկ հայտարարում են 2-րդ փուլում Մակրոնին սատարելու մասին՝ միաժամանակ ընդգծելով, որ թեպետ չեն ընդունում Մակրոնի քաղաքական ուղեգիծը, սակայն պաշտպանում են երկիրը ուլտրաաջերից:
Շաբաթվա անցուդարձ9-16 ապրիլիԱպրիլի 13-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովին ներկայացրել է գործադիրի 2021թ. ծրագրի կատարման ընթացքն ու արդյունքները: Նախօրեին նա խորհրդարանում ներկայացրել էր ՀՀ կառավարության 2021թ. ծրագրի կատարողականը։ Նիստին ներկա էին միայն ՔՊ-ական պատգամավորները, ԱԺ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները հայտարարել էին բոյկոտի մասին ու մեկնելով Արցախ եւ ՀՀ սահմանամերձ մարզեր: Օգտվելով ԱԺ-ում գտնվելու պատեհությունից, Փաշինյանը որոշել էր երկրի բարձրագույն օրենսդիր իշխանության եւ հանրության առջեւ ինքնախոստովանություններ անել, խոսել 44-օրյա պատերազմի պարտության պատճառահետեւանքային կապերի,…
Գրքի մեկնությունՎարդան Պետրոսյան «Սկիզբ»Սիրված դերասանը անազատության մասին երկու զուգահեռ պատումներում՝ նկարների ուղեկցությամբ, ներկայացնում է իր կալանավորման, բանտարկության, դատավարության, ինչպես նաեւ համաճարակային շրջանում ինքնամեկուսացման մեջ Ֆրանսիայում անցկացրած օրերը։ Ստեղծագործության հերոսները հեղինակի կալանքի ընկերներն են, որոնց նա «կալանքի եղբայրներ» է համարում: