Երեքշաբթի, Նոյեմբերի 26, 2024

Գրքի մեկնություն

Վարդան Պետրոսյան «Սկիզբ»

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Վարդան Պետրոսյան «Սկիզբ», ինքնակենսագրական վեպ, 248 էջ, «Զանգակ» հրատարակչություն, 2021թ.:

Սիրված դերասանը անազատության մասին երկու զուգահեռ պատումներում՝ նկարների ուղեկցությամբ, ներկայացնում է իր կալանավորման, բանտարկության, դատավարության, ինչպես նաեւ համաճարակային շրջանում ինքնամեկուսացման մեջ Ֆրանսիայում անցկացրած օրերը։ Ստեղծագործության հերոսները հեղինակի կալանքի ընկերներն են, որոնց նա «կալանքի եղբայրներ» է համարում:

«Ես նկատի չունեմ միայն իմ կալանքի ընկերներին, այլեւ այն մարդկանց, որոնք երկար տարիներ դաժանորեն ապրում են ծանր ու դժվար պայմաններում, որը կոչվում է կալանք: Շատ հաճախ նրանք անարդարացի են այնտեղ հայտնվում»,- կալանավորների մասին «լուսավոր լեզվով» է խոսում Վարդան Պետրոսյանը:

Հումոր, թախիծ, փիլիսոփայություն, դառը իրականություն… ջերմ, լուսավոր սեր։ Այսպես է հեղինակը ներկայացնում իր կալանքի պատմությունը եւ այն համադրում աշխարհում համավարակի մեկուսացման օրերի հետ։ Եվ եթե կալանքը շրջադարձային եղավ հեղինակի կյանքում՝ դառնալով նոր հոգեւոր վերելքի սկիզբ, արդյո՞ք նույնը կլինի նաեւ մարդկության հետ հիվանդության ինքնամեկուսացումից հետո…

Վեպում առկա է վավերագրական մոտեցումը, սակայն հեղինակը չի բավարարվել միայն փաստերի արձանագրումով եւ միշտ իր ներկայությունն ու մեկնաբանությունն է տվել՝ շատ բան թողնելով ընթերցողին: Գրքում զետեղվել են նաեւ տարբեր շրջաններում դերասանի արած նկարները, որոնք առավել հարուստ եւ լիարժեք են դարձնում նրա խոհերն ու ապրումները:

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: