Ընթացիկ համար#43/2026
Համար

#29/2021

18 սեպտեմբերի, 2021 թ.

ԽմբագրականԿուսակցություններ. ոչ թե վտանգի աղբյուր, այլ՝ ժողովրդավարության երաշխիքՍկսած 1995 թվականից` Հայաստանում ներքաղաքական խոսույթի հիմնական թեման իշխանափոխության եւ ազատ ու արդար ընտրությունների շուրջ է։ Ընտրությունների օրինականությունը, անշուշտ, խիստ կարեւոր է, սակայն պետք է ընդունել, որ այդ ինստիտուտը սոսկ տեխնիկական հարց է լուծում։ Ամենաառանցքային հարցադրումը, թե ովքեր իրավունք ունեն մասնակցելու ընտրություններին եւ հաջողության դեպքում վճռելու պետության ճակատագիրը, չգիտես ինչու, հանրային քննարկման առարկա չի դառնում։ Տպավորություն է, թե կուսակցությունների գաղափարախոսությունը, կառուցվածքը, պետության ապագայի մասին տեսլականը նրանց ինքնիշխան իրավունքի տիրույթում են եւ,…18 սեպտեմբերի, 2021 թ.ՎերլուծականՀայաստանը ձեռքերը լվանո՞ւմ է ԱրցախիցՎատաբանած չենք լինի, եթե արձանագրենք, որ անարդյունավետ տնտեսավարման պրակտիկայով, քաղաքական խարդավանքներով եւ խառնիճաղանջ դիպվածներով հագեցած հետպատերազմական գրեթե մեկ տարին, մեծ հաշվով, մսխված ժամանակ դուրս եկավ: Անկանգ պտտվում է հետընթացի թափանիվը բոլոր կարեւոր ոլորտներում՝ անվտանգություն, տնտեսություն, բանակ, կրթություն եւ, հատկապես, հայության համար խիստ զգայուն համարվող արցախյան հարցում: Պարտված երկիրն իր ղեկավարության ապիկարության պատճառով հայտնվել է նոր նվաստացուցիչ զիջումների առջեւ, ինչը կարող է կործանարար լինել ոչ միայն Արցախի, այլեւ ողջ ազգի համար:Գեւորգ Բրուտենց18 սեպտեմբերի, 2021 թ.Ազատ ամբիոնՓա՞ստ, թե՞ զգացմունքՄոտ մեկ ամիս առաջ մի ծանոթի հետ, ով չի փայլում տրամաբանելու եւ սեփական վերլուծություն անելու կարողությամբ, խոսում էինք տարածաշրջանային զարգացումներից։ Օրինակներով ու փաստերով բացատրեցի, թե ինչ է ուզում Թուրքիան, ինչի է ձգտում Ռուսաստանը, ինչու մեզ երբեք ձեռնտու չի եղել ու հիմա էլ ձեռնտու չէ միջանցք տալ Ադրբեջանին։ Թվաց, թե փաստերով հասկացավ։Նաիրի Հոխիկյան18 սեպտեմբերի, 2021 թ.Շաբաթվա անցուդարձ11-18 սեպտեմբերիՇաբաթվա ընթացքում հանրության վրդովմունքն ուղղված էր Կառավարության վերջին նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, համաձայն որի՝ գործադիրը որոշել է սեպտեմբերի 21-ին պատշաճ ձեւով նշել ՀՀ անկախության 30-րդ տարեդարձը: Նա, մասնավորապես, ասել է. «Սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում տեղի է ունենալու մասշտաբային եւ գունագեղ տոնակատարություն: Այն առաջին հերթին նվիրված է լինելու Հայաստանի անկախության, անվտանգության, ինքնիշխանության եւ Արցախի համար կյանքը զոհած մեր նահատակների հիշատակին»: Նույն օրվա նիստում որոշվել է նաեւ 2021թ. սեպտեմբերի 20-ի աշխատանքային օրը տեղափոխել սեպտեմբերի…18 սեպտեմբերի, 2021 թ.Գրքի մեկնությունՎըրջինիա Վուլֆ, «Միսիս Դելոուեյ»«Միսիս Դելոուեյ»–ը Վըրջինիա Վուլֆի՝ գեղագիտական առումով առաջին ամբողջական նորարարական վեպն է, որն ընդգրկում է ընդամենը մեկ օրվա իրադարձություններ եւ, մասնավորապես, բարձր հասարակությանը պատկանող Կլարիսա Դելոուեյի կյանքի մեկ օրը, որտեղ յուրահատուկ` վուլֆյան «գիտակցության հոսքի» միջոցով հետպատերազմյան Անգլիան եւ առհասարակ՝ ժամանակի ամեն ակնթարթը ներկայացվում են հերոսների սուբյեկտիվ ընկալումների միջոցով:18 սեպտեմբերի, 2021 թ.