#29/2022
28 օգոստոսի, 2022 թ.
ԽմբագրականՀանրային վստահության բանալիներըՄենք 2018-ի իշխանափոխության քաղաքական գնահատականը դեռ չենք տվել: Ոմանց կարծիքով՝ եղել է դավադրություն, եւ գործող իշխանությունը ցանկանում էր, որ, այսպես կոչված, «Լավրովի պլանը» կյանքի կոչվի Փաշինյանի ձեռքով, ով տարիներ ի վեր խոսում էր Ադրբեջանի հետ փոխզիջման գնալու մասին: Ըստ մեկ այլ վարկածի, Փաշինյանի ետեւում Կրեմլն էր՝ նույն պլանն իրականացնելու շահագրգռությամբ: Դիտարկողների մյուս շերտն էլ տեղի ունեցածը Արեւմուտքի կողմից կազմակերպված «գունավոր» հեղափոխություն էր համարում, ինչի արդյունքում, վերջինիս համոզմամբ, կհայաթափվի Արցախը, որից հետո Ռուսաստանը ստիպված կլինի լքել տարածաշրջանը, եւ…
ՎերլուծականՕգոստոսյան սրացումներ, «միջանցքային» կրքերԴիտորդների եւ ոլորտի փորձագետների մռայլ կանխատեսումները, թե հարեւան թշնամի պետությունը պատրաստվում է մոտակա ժամանակներս Հայաստանի ու Արցախի հանդեպ ձեռնարկել ռազմական նոր գործողություններ, ցավոք, իրականություն դարձան: Օգոստոսի առաջին օրերից սկսած, հակառակորդը՝ կոպտորեն խախտելով հրադադարի պահպանման պայմանակարգը, «Սարիբաբ» բարձունքի շրջանում կրակի տակ էր վերցրել Պաշտպանական բանակի մարտական դիրքերն ու զորամասերից մեկի մշտական տեղակայման վայրը:
Ազատ ամբիոնՓչացածներըՀովհաննես Թումանյանը մեծ մտածող էր, մեծ հայ, տիեզերքի կատարյալ կերտվածք։ Բայց անգամ նա չէր կարող պատկերացնել, որ կգա մի օր` աշխարհում կհաստատվի Հայաստանի Երրորդ Հանրապետություն, որն իր դռները կբացի ամեն կարգի ճուռակների առջեւ, սրանք էլ իրենց չարագուշակ կռինչներով հայոց երկինքը կապականեն։
Շաբաթվա անցուդարձ20-27 օգոստոսիՕգոստոսի 23-ին՝ ՀՀ անկախության օրը, Հանրապետության հրապարակում մեկնարկեց նորաստեղծ «Անկախություն» շարժման հանրահավաքը, որի մասին ավելի վաղ հայտնել էր շարժման կազմակերպիչը՝ Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան, ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը: Նա նշել էր, որ շարժումը նախաձեռնվել է հատուկ վարչապետի հրաժարականը պահանջելու նպատակով: Ղազարյանի խոսքով՝ Փաշինյանը մինչեւ սեպտեմբերի 21-ը պետք է հեռանա կա՛մ ինքնակամ, կա՛մ իրավական գործընթաց նախաձեռնելու, կա՛մ էլ ԱԺ մեկ երրորդի կողմից անվստահություն հայտնելու միջոցով։ Նախկին դեսպանը չի բացառում, որ ՔՊ-ական պատգամավորներն իրենք անվստահություն…
Գրքի մեկնությունԱգաթա Քրիստի, «Մահ Նեղոսի վրա»Վեպը դեդեկտիվ ժանրի համաշխարհային բեսթսելերներից է։ Գործողությունները զարգանում են հռչակավոր խուզարկու Էրքյուլ Պուարոյի աչքի առջեւ, որը հերթական անգամ ակամա հայտնվում է դեպքերի կիզակետում: