Ընթացիկ համար#43/2026
Համար

#30/2022

3 սեպտեմբերի, 2022 թ.

ԽմբագրականԹույլ օղակԱկնհայտ է, որ հետխորհրդային տարածքում կոմպլեմենտարիզմի ժամանակներն այլեւս ավարտվել են։ Ռոբերտ Քոչարյանի իշխանավարման օրոք, շատերը կհիշեն, Հայաստանի արտաքին քաղաքականության հայեցակարգի հիմնական թեզը կոմպլեմենտարությունն էր՝ միաժամանակյա բնականոն հարաբերությունների պահպանումն ու զարգացումը թե՛ Ռուսաստանի, թե՛ Արեւմուտքի հետ: Ավելին՝ չնայած Իրանի դեմ Արեւմուտքի կիրառած պատժամիջոցներին, մեզ հաջողվում էր դարավոր հարեւանի հետ եւս պահպանել հնարավորինս լավ հարաբերություններ:4 սեպտեմբերի, 2022 թ.ՎերլուծականՕգոստոսյան սրացումներ, «միջանցքային» կրքեր. մաս 2(Սկիզբը՝ նախորդ թողարկման մեջ)Գեւորգ Բրուտենց4 սեպտեմբերի, 2022 թ.Ազատ ամբիոնԻնչո՞ւ են շտապում Թուրքիան եւ ԱդրբեջանըՀայաստանի տարածաշրջանային քաղաքականությունը առաջին հայացքից ձգտում է կայունություն ապահովել, որպեսզի հակամարտող երկրների հետ հնարավոր լինի համագործակցել։ Լավ է դա, իհարկե, բայց եկեք հասկանանք՝ հարեւան երկրներն արդյո՞ք ուզում են համագործակցել։ Թուրքիայի նախագահ Էրդողանը օրերս վերստին հայտարարեց, թե 2020-ի պատերազմում Ադրբեջանը հաջողության հասավ Թուրքիայի օգնությամբ, իսկ այդ երկրի ԱԳ նախարար Չավուշօղլուն օգոստոսի 8-ի ելույթում հստակ ասաց. Ադրբեջանն ու Թուրքիան, առանձին-առանձին հարաբերությունների կարգավորման գործընթաց սկսելով Հայաստանի հետ, միմյանց հետ մշտական կապի մեջ են եւ կարեւոր հարցերում…Նաիրի Հոխիկյան4 սեպտեմբերի, 2022 թ.Շաբաթվա անցուդարձ27 օգոստոսի - 3 սեպտեմբերիՕգոստոսի 31-ին Բրյուսելում ավարտվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եռակողմ հանդիպումը: Այն տեւել է գրեթե 4 ժամ։ Ըստ ՀՀ կառավարության այդ օրը տարածած հաղորդագրության՝ Միշելի միջնորդությամբ անցկացված հանդիպման ընթացքում կողմերը պայմանավորվել են ԱԳ նախարարների մակարդակով շարունակել առարկայական բանակցությունները խաղաղության պայմանագրի նախագծի մշակման շուրջ: Քննարկվել են գերիների ազատ արձակմանը, անհետ կորածների ճակատագրի պարզաբանմանը, սահմանազատմանն ու սահմանային անվտանգությանը, տարածաշրջանային ապաշրջափակմանը, Հայաստան-Ադրբեջան…3 սեպտեմբերի, 2022 թ.Գրքի մեկնությունՍարգիս Վահագն (Փաթափության), «Արշիլ Գորկի»«Արշիլ Գորկի» կենսագրավեպը ներկայացնում է ամերիկահայ նկարչի՝ վերացական էքսպրեսիոնիզմի ազդեցիկ դեմքերից մեկի՝ Ոստանիկ Ադոյանի կյանքը: Գաղթ, անձնական սեր, բաժանումներ, աղքատություն, ամուսնություն, հռչակ, հիվանդություն, ողբերգական ինքնասպանություն... Գեղարվեստականությամբ հանդերձ՝ վեպը հիմնված է փաստական տվյալների վրա եւ ունի ընդգծված համոզչականություն: Հեղինակի ձեռագիրն այնքան վարպետորեն է միաձուլված նկարչի կյանքին, որ պատումն ընթերցողի աչքին երեւում է ողջ լիարյունությամբ:3 սեպտեմբերի, 2022 թ.