Երեքշաբթի, Նոյեմբերի 26, 2024

Գրքի մեկնություն

Սարգիս Վահագն (Փաթափության), «Արշիլ Գորկի»

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Սարգիս Վահագն (Փաթափության), «Արշիլ Գորկի», կենսագրական վեպ, «Վերնատուն» հրատարակչություն, 2022թ.:

«Արշիլ Գորկի» կենսագրավեպը ներկայացնում է ամերիկահայ նկարչի՝ վերացական էքսպրեսիոնիզմի ազդեցիկ դեմքերից մեկի՝ Ոստանիկ Ադոյանի կյանքը: Գաղթ, անձնական սեր, բաժանումներ, աղքատություն, ամուսնություն, հռչակ, հիվանդություն, ողբերգական ինքնասպանություն... Գեղարվեստականությամբ հանդերձ՝ վեպը հիմնված է փաստական տվյալների վրա եւ ունի ընդգծված համոզչականություն: Հեղինակի ձեռագիրն այնքան վարպետորեն է միաձուլված նկարչի կյանքին, որ պատումն ընթերցողի աչքին երեւում է ողջ լիարյունությամբ:

Արշիլ Գորկի-Ոստանիկ Ադոյանը 20-րդ դարի մեծագույն գեղանկարիչներից է, որի պայծառ ու կրակոտ գույները անկարող են թաքցնել նրա հոգու լուսավոր տխրությունը: Սա ինտելեկտուալ վեպ է, որում Գորկու կյանքով եւ ստեղծագործությամբ բնորոշվում է ժամանակի ամերիկյան արվեստը: «Այնքան բուռն է եղել Արշիլ Գորկու կյանքը, որ անհնար է առանց հուզումի փակել այս գիրքը»,- նշված է առաջաբանում:

Վեպի ավարտին մենք տեսնում ենք Գորկուն, որը քաջ գիտակցում է՝ տառապանքի անհատնում ճանապարհին այլեւս չի կարող նկարել. «Անտովթարից Գորկու ողնաշարի վզոսկրը փշրված է, եւ աջ թեւի ջղերը վիրավոր են մեծ մասամբ: Կյանքին վտանգ չէր սպառնում, բայց անխուսափելի էր աջ թեւի ամբողջական անշարժացման հավանականությունը»: Նկարիչը կորցնում է գոյատեւման գերագույն կռվանը: Կտրվում են կյանքի հետ կապող բոլոր թելերը: Նա կյանքից հեռանում է իր կամքով՝ ստեղծված անտանելի հանգամանքներին դիմակայել չկարողանալու պատճառով։

Գորկին արժանացել է թե՛ ժամանակակիցների, թե՛ հաջորդների բարձր գնահատանքին, բայց միայն մահից հետո եկավ նրա փառքի ժամանակը: Նրա գույները որդեգրած Մինաս Ավետիսյանը հետագայում Գորկու մասին գրում է. «…Նա կարողացավ հասնել համաշխարհային մշակույթի վարպետներին եւ հավերժ կապրի նրանց հետ»:

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: