#38/2021
19 նոյեմբերի, 2021 թ.
ԽմբագրականՎստահության պակասուրդ2018 թվականից առաջ բավական մեծ էր ընտրական համակարգի նկատմամբ հասարակության շրջանում առկա անվստահությունը, ինչը ժողովրդի ընկալումներում նվազեցնում էր կառավարող հաստատությունների օրինակարգության (լեգիտիմության) աստիճանը: Սակայն այն ժամանակվա իշխանություններն ունեին մեկ արդարացում՝ դա Արցախում տարած հաղթանակն էր եւ այն հիմնավորումը, որ ունենք ուժեղ, մարտունակ բանակ։ 2018-ի իշխանափոխությունից հետո ընտրությունների հանդեպ վստահության հարցը մնաց չլուծված: Ժխտողական էր հանրային վերաբերմունքը թե՛ 2018-ի եւ թե՛, առավել եւս, 2021-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքների նկատմամբ:
ՎերլուծականՀետանկախական Հայաստանն այսքան անպաշտպան երբեք չի եղելԱմեն ինչից երեւում է, որ Ադրբեջանի հետ գաղտնի պայմանավորվածությունները, որոնց մասին սոցիալական ցանցերն ու լրատվամիջոցները երկար ժամանակ ահազանգում էին եւ են, ամենեւին չափազանցված չեն, որքան էլ իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչները փորձեն հակառակը համոզել հանրությանը: Փաշինյան-Ալիեւ «օպերատիվ կապը», ըստ երեւույթին, գործում է անխափան, եւ գործում է հօգուտ Ադրբեջանի: Ժողովրդից գաղտնի, միանձնյա որոշմամբ կամ բանավոր ձեռք բերված ստվերային համաձայնությունների հիման վրա Հայաստանի ինքնիշխանությունը մաս առ մաս հանձնվում է: Այդ մասին վկայող փաստերը չափից դուրս շատ են՝ դրանց զիջողամտաբար վերաբերվելու…
Ազատ ամբիոնՍողացող պատերազմՍա կոչվում է ՍՈՂԱՑՈՂ ՊԱՏԵՐԱԶՄ, երբ թշնամին աստիճանաբար փոքր տեղային մարտեր է կազմակերպում եւ աստիճանաբար առաջ գալիս։ 2021-ի մայիսին թշնամուն հաջողվեց 2 կմ առաջ գալ Սյունիքի Իշխանասարի Սեւ լճի հատվածում։ Հայկական բանակը նահանջի հրաման ստացավ, իսկ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե ինքը չի կռվելու այդ տարածքի համար։
Շաբաթվա անցուդարձ13-20 նոյեմբերիՆոյեմբերի 15-ին Արշակ Կարապետյանն ազատվել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնից, որը զբաղեցնում էր 2021թ. օգոստոսից, եւ նրա փոխարեն այդ պաշտոնում նշանակվել է Սուրեն Պապիկյանը՝ ազատվելով ՀՀ փոխվարչապետի պաշտոնից: Նույն օրը Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ նման հրամանագրեր էր ստորագրել նախագահ Արմեն Սարգսյանը:
Գրքի մեկնությունՄոնթե Մելքոնյան, «Պայքարելու իրավունքը»«Պայքարելու իրավունքը» ամփոփում է Մոնթե Մելքոնյանի կարեւոր աշխատությունները, հոդվածներն ու նամակները, որոնք հեղինակել է 1981-91 թվականներին՝ ընդհատակի եւ բանտարկության, ինչպես նաեւ Արցախյան շարժման ու Հայաստանի անկախացման տարիներին: