#42/2021
19 դեկտեմբերի, 2021 թ.
ԽմբագրականԳաղափարախոսությունը քաղաքական հզոր զենք էՑանկացած հասարակություն պետք է ունենա որոշակի արժեքային համակարգ եւ որոշակի նպատակ: Բարոյական ու արժեքային կոորդինատների եւ նպատակի բացակայության դեպքում լինում է այն, ինչ այսօր ունենք Հայաստանում: 2018 թվականի իր պաշտոնամուտին գործող վարչապետը հայտարարել էր, որ ինքն «իզմեր» չունի, այսինքն՝ չի ընդունում գաղափարախոսությունները։ Այդ միտքը նա, թերեւս, ժառանգել է երբեմնի ուսուցիչ, իսկ այժմ քաղաքական հակառակորդ Լեւոն Տեր-Պետրոսյանից, ով նույնպես պնդում էր, որ «գաղափարախոսությունները կեղծ կատեգորիա են»։
ՎերլուծականՔավության նոխազի փնտրտուքը հասավ գերիներինՆախորդ շաբաթ լրատվադաշտը պայթում էր գերիների խնդրի շուրջ տարաբնույթ մեկնությունների առատությունից: Առիթը, ինչպես հայտնի է, «տելեգրամյան» ալիքներում ԱԺ նախագահի մասնակցությամբ նկարահանված աղմկահարույց տեսանյութն էր, որը խոցել էր հայ ռազմագերիների ու անհետ կորած զինծառայողների հարազատների ինքնասիրությունը, հարուցել շատերի զայրույթը: Եվ այդ առնչությամբ նոյեմբերի 7-ին իրենց դժգոհությունն էին մարդիկ արտահայտում Կառավարության շենքի դիմաց իրականացրած բողոքի ակցիայով՝ անթույլատրելի համարելով Ազգային ժողովի նախագահի կողմից գերիների հասցեին հնչեցված հայտարարությունները: «Ո՞ւմ է ասում դասալիք, իմ…
Ազատ ամբիոնՕ՜, Փարիզ, Փարիզ…Հայերս սիրում ենք Ֆրանսիան, սիրում ենք Փարիզը, ֆրանսիացի լուսավորիչներին, այդ ժողովրդի ստեղծած մշակույթն ու աշխարհակենտրոն մոդան: Ֆրանսիայի մեջ սիրում ենք առանձնապես հռչակավոր հայերին՝ արցախցի Հովակիմ Մուրադյան-Մյուրատից մինչեւ Շահնուր-Ազնավուր ու Աշոտ-Վեռնոյ: Մենք երախտապարտ ենք Ֆրանսիային, որ Հայոց ցեղասպանության օրերին մեզ համարեց Արեւելքում իր արյունաքամվող քույրը ու դրանից հետո հազարավոր վերապրածների տեղ տվեց իր երկնքի տակ:
Շաբաթվա անցուդարձ11-18 դեկտեմբերիԴեկտեմբերի 14-15-ը Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով Բրյուսելում էր, որտեղ մասնակցում էր Արեւելյան գործընկերության 6-րդ գագաթաժողովին։ Միջոցառման շրջանակում ՀՀ կառավարության ղեկավարը երկկողմ հանդիպումներ է ունեցել եվրոպացի գործընկերների, ինչպես նաեւ՝ առանձնազրույց Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։ Այնուհետեւ տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի, Շառլ Միշելի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եռակողմ հանդիպումը, որի արդյունքում ընդունվել է համատեղ հայտարարություն: Փաստաթղթում ընդգծված է Հարավային Կովկասում՝ ընդհանրապես եւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ՝ մասնավորապես հաղորդակցային…
Գրքի մեկնությունԳարեգին Նժդեհ, «Չխրատվող ժողովուրդը»Այս գրքում Նժդեհը շարունակ դիմում է հայ երիտասարդությանը՝ մղելով ինքնաճանաչողության, անցյալի պատմական անձանց ու դիպվածների քննությամբ անդրադառնում է մեր բնավորությանը, պատմական առաքելությանը, տարածաշրջանում մեր հնարավորություններին: Խոսելով ապագայի պատերազմներից` նա խրախուսում է Հայաստանում ռազմարդյունաբերության հիմնումը: Նժդեհը վերլուծում է Սյունիքում մեր հաղթության մանրամասները եւ այլ պատերազմներում կրած պարտությունների պատճառները: